«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն առաջիկայում ընդհանուր ժողով է հրավիրելու, եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներսում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ոչ մի կերպ չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացել է ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը:
«Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա:
«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ առարկայական դարձնելով իր ծրագրերը՝ ԱԺ լուծարում, արտահերթ ընտրություններ դեկտեմբերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդանական երեք ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով:
«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ցանկացել է Սյունիքի մարզպետ նշանակել ուժային կառույցներում աշխատած գործչի: Առաջարկներ են արվել Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում ուժային կառույցներում աշխատած մի քանի գործիչների, ովքեր, սակայն, մերժել են Փաշինյանի առաջարկը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի նվիրված եւ անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից եւ քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեւի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` համաներման մասին հայտարարությունից հետո անցել է գրեթե երկու շաբաթ, սակայն իշխանությունները դեռևս չեն գաղտնազերծում, թե որ հոդվածներով դատապարտված ու կալանավորված անձանց վրա կտարածվի համաներումը եւ ընդհանուր քանի անձի վրա այն կտարածվի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են։