Վայելելով Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ պահակապետը դարձել է գործարանում «հարց լուծողը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների եւ արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը՝ նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։

Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը Արարատում միակ աշխատատեղն է, որտեղից անհիմն ազատվողները հայտնվում են փողոցում գործազուրկի կարգավիճակում։

Գալուստ Սարգսյանի կինն էլ վերջերս հասավ նրան, որ Ծառուկյանին համոզեց փակել գործարանի աշխատողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը, որի վարիչի պաշտոնից իրեն ազատել էին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս