Փաշինյանը բոլորին սթափեցրել է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտադրումներով: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարությունում այդ մի նախարարն է արդյունավետ աշխատում:

Դժվար է ասել՝ դա օբյեկտիվ վիճա՞կ է, թե՞ լավ PR-ի հետևանք: Սակայն, թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, մեղմ ասած, առանձնապես գոհ չէ իր կառավարության, ավելի կոնկրետ՝ նախարարների զգալի մասի գործելաոճից և արդյունավետությունից:

Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանին ևս գոհացնում է միայն Արսեն Թորոսյանի ՕԳԳ-ն, մասամբ նաև Հակոբ Արշակյանի գործողություններն են դուր գալիս, ինչի մասին նա անգամ արտահայտվել է նեղ շրջանակում, իսկ ահա մասնավորաբար Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Էրիկ Գրիգորյանը, մեղմ ասած, այնքան էլ չեն արդարացնում հույսերը: Մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը բոլորին սթափեցրել է և հրահանգավորել աշխատել հավուր պատշաճի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս