«Ժուչոկներն» այժմ տեղադրվում են սեղանների անձեռոցիկների տուփերի մե՞ջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեր թերթին տված հարցազրույցում վստահեցնում էր, որ Նոր Հայաստանում հանրային հայտնի դեմքերի գաղտնալսում չի իրականացվում, որ գաղտնալսում են բացառապես այն անձանց, որոնք կասկածվում են այս կամ այն հանցագործության կատարման կամ նախապատրաստման մեջ, որի վերաբերյալ նաեւ դատարանն է որոշում ընդունում։

Հակադարձմանը, թե տեղեկություն է տարածվել որոշ հայտնի ռեստորանների հաճախորդների շրջանում Վանեցյանի «նոու հաուի»-ի մասին, որ ռեստորաններում «ժուչոկներն» այժմ տեղադրվում են սեղանների անձեռոցիկների տուփերի մեջ, եւ մարդիկ գաղտնի խոսակցություն ունենալուց առաջ խնդրում են այդ տուփերը հեռացնել սեղանից, Վանեցյանն արձագանքեց անզուսպ ծիծաղով․ «Չկա նման բան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728