
«Նորաթուխ իշխանիկները հո ՀՀԿ-ական չե՞ն… Օրենքով էլ օգտվում են իշխանության ընձեռած անծայրածիր հնարավորությունից». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդը, մաեստրո Գալուստ Գրիգորիչը հրաժարվեց պետության հաշվին ապրելուց այդ «լենուբոլ» կառավարական տանը:
Բայց նորաթուխ իշխանիկները հո ՀՀԿ-ական չե՞ն, որ ցածր պարգևավճար ու աշխատավարձ սահմանեն իրենք իրենց ու ստիպված զբաղվեն կոռուպցիայով:
Նրանց մոտ ամեն ինչ օրենքով է, օրենքով էլ օգտվում են իշխանության ընձեռած անծայրածիր հնարավորությունից:
Բայց այս իրավիճակի համար էլ մյուս հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Մեր պետությունը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»: Մե՛նք չենք ասում, Հրանտ Մաթևոսյանի հերոսն է փաստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: