Աթոռակռիվ. Էլոյանը մինչ նշանակվելը մրցակից է ունեցել․ փորձել է «ոտքի տակը փորել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից:

Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել եւ ամեն կերպ փորձել է Էլոյանի «ոտքի տակ փորել» (հակառակի պես Էլոյանը անթերի է աշխատել, համենայնդեպս այդպես պնդում են ոլորտի մասնագետները): Ու աթոռակռիվը հասել է նրան, որ կառավարությունը եւս սպասել է Էլոյանի «բացթողումներին»: Արդյունքում Էլոյանի` դեպի ԱՄՆ կատարած այցը առիթ է հանդիսացել, որ գործադիրը նրան աշխատանքից ազատի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728