Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։
Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին:
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռեւս կոնկրետ որոշված չէ։
Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։
Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաեւ արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որեւէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:
Հայաստանում մշտապես գերտերություններն իրենց ազդեցության գոտիները մեծացնելու պայքարի մեջ են։ Մեզանում ռուսամետ տրամադրությունները գերիշխող են եղել, սակայն իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։
Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում:
2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին:
Չնայած որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար, ՔՊԿ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից, սակայն «ԱՅՈ»-ի ակտիվ քարոզչության մեկնարկը երեկ չտրվեց։ Ինչպես հայտնի է, նախօրեին էլ կորոնավիրուսի հաստատման պատճառով չեղարկվեց «Մարտի 1»-ին նվիրված երթը:
Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։
Հնարավո՞ր է հանրաքվեն տեղի չունենա կորոնավիրուսի պատճառով, շատերն անհանգիստ են, չունե՞ք անհանգստություն՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:
Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը:
Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ:
Դեռեւս մինչեւ հանրաքվեի մասին որոշման ընդունումը «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները ոչ միայն կենաց-մահու կռիվ են տալու ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար, այլեւ արդեն իսկ սկսել են ՍԴ ապագա դատավորների թեկնածուների «քասթինգը»:
Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։
Վաղը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է:
Վաղը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է: Իհարկե, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործի քննությունը վերսկսվել է, և առաջին անգամ ունենք իշխանություն, որն ունի քաղաքական կամք՝ բացահայտելու 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը:
Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղեմության ժամկետի հիմքով՝ կկարճվի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նախկին քաղաքապետին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել։
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի տակ գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հարկ է նկատել, որ որևէ հրապարակում այդպես էլ չեղավ, թե ովքեր են մասնակցել դրամահավաքին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ անգամ մեկ կեղծիքի դեպքում կկտրի իր ձեռքը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Պարոն Փաշինյանի այդ մտքին վերաբերվում եմ շատ լուրջ, նման տրամադրություններ ունենք նաեւ մենք»: Բոլորով կտրելո՞ւ եք ձեր ձեռքերը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գործող իշխանությունը, կարելի է ասել, պատերազմ հայտարարեց Սահմանադրական դատարանին՝ այս կառույցը հռչակելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի թշնամի եւ մեր զարգացման գլխավոր խոչընդոտ։ 1 տարի շարունակ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչով են Հրայր Թովմասյանն ու մյուս 6 դատավորները խանգարում մեր իշխանություններին, եւ ինչպես է արտահայտվում նրանց «վնասարարությունը»։
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։