Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ. Աղազարյանը որդուն է ամուսնացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։

Մենք տեղեկացանք, որ հարսանիքի օրը որոշվել է մինչեւ հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031