«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «սատար կանգնելու հարյուր հազարավոր լիբանանահայերին» եւ նրանց Հայաստանում ընդունելու ու օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։ «Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող եւ «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից, որոշել է մուտք գործել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ եւ հայկական բանակ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրակոցներ են հնչել Արամ Վարդանյանի՝ քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի գրասենյակի ուղղությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «Կամազ» նվիրողները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի եւ հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։ Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղհասարակության սեկտորում գործում են մի շարք ՀԿ-ներ եւ միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հաճախ դառնում է այս կամ այն շրջանակի քննադատության կամ թիրախի առարկա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում: Մասնավորապես, նա ելույթ է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին կազմակերպված միջոցառմանը:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու եւ պարբերաբար շահարկելու համար։
«Իրատես» թերթը գրում է. «Հասարակությունն այս օրերին ակտիվորեն քննարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի ունեցած խաշկերույթը, ինչը հատկապես կարեւորվել է անձամբ Միրզոյանի «պարզաբանումից» հետո, թե որտեղ ու ինչ պայմաններում է խաշ կերել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ՀԱԿ-ում բավականին մեծ հիասթափության ալիք կա։ Չնայած արդար կլինի ասել, որ մինչ այդ էլ այնտեղ մեծ հիացմունքով չէին խոսում իրենց նախկին թիմակցի մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը վերջին շրջանում խիստ «հագեցած» օրակարգ ունի. նախորդ շաբաթ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնել էր Եվրոպա, երեկվանից Կանադայում է։ Հարցրինք` ի՞նչ առաքելությամբ։ «Հանդիպում եմ Բյուրոյի, ժողովրդի, կուսակցականների հետ»:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետեւ ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են:
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, եւ պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:
«Փաստ» թերթը գրում է. «Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները:
Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվ է «Իմ քայլի» պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը (ով, ի դեպ, այն 20-ի մեջ է, ովքեր ստորագրել են «Հայաստանի բաց հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի օգտին արված հայտարարությունը)։ Նա «չի իջնում» ԱԺ ամբիոնից՝ ելույթներ է ունենում, առաջարկում, կարծիք հայտնում, մասնակցում բրիֆինգներին։
ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը եւ, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:
Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար: