Հայկ Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։

Ուրեմն, եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, խափանման միջոցը ոչ թե չհեռանալը կլիներ, այլ տեղում կկալանավորեին»,- ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ինչո՞ւ։ «Որովհետեւ հենց միայն «Հին Երեւանի» օրինակով, երբ չկա ոչ մի թույլտվություն, բայց կառուցապատում է իրականացվում, պետք է տեղում կալանավորեին Մարությանին, որովհետեւ դա իրականացվել է քաղաքային իշխանության թողտվությայմբ` 1 տարի շարունակ, մայրաքաղաքի սրտում»:

Ի՞նչ եք պատրաստվում անել։ «Էստեղ իրավապահ մարմինների կողմնակալության խնդիր կա, ակնհայտ է, որ կրկին իրենց քաղաքական քիմքին համապատասխան գործեր են հարուցում,  ընտրովի արդարադատության շրջանակներում»:

Նախադեպ կա, կարող եք Մարությանի դեմ հաղորդում տալ իրավապահներին։ «Այո, կարող ենք, բայց մեր քայլերը գնում-հասնում են դատախազություն կամ քննող մարմին ու կանգնում, օրինակներն էլ քիչ չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031