Խնդիր է դրված ապահովել այնքան քվե, որքան ստացել են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ առաջիկա սահմանադրական հանրաքվեն իշխանությունների համար ունի գերկարեւոր նշանակություն, որեւէ կասկած չկա. դա ակնառու երեւում է նրանից, թե ինչպես են «նետվել կենաց ու մահու կռվի»: Ինչպես հայտնի է, հանրաքվեում «այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է 650 հազար ձայն, որն իրականում բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ իշխանությունների վարկանիշն օրեցօր ընկնում է, իսկ հանրաքվեն չունի այն բովանդակությունը, որի համար մարդիկ կգնան ընտրատեղամաս։

Ու որքան էլ իշխանավորներն ու նրանց սատելիտները առավոտից երեկո խոսում են, թե «Այո»-ն արդեն հաղթել է, սակայն իրենք էլ հստակ տիրապետում են տեղեկատվության եւ գիտեն, որ այդպես չէ:

Ըստ երեւույթին, հենց դա է պատճառը, որ, տեղերից ստացվող տեղեկատվության համաձայն, իշխանություններն աշխատում են յուրաքանչյուր ձայնի համար՝ տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս, քվե առ քվե։

Արդեն հայտնի է, որ մարզերում քարոզարշավն հիմնականում իրականացնելու են մարզպետներն ու ռեյտինգային պատգամավորները, որոնց առաջ խնդիր է դրված ապահովել այնքան քվե, որքան ստացել են ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ հենց այդ պատճառով է, որ իշխանական ներկայացուցիչները դռնեդուռ ընկած «այո»-ի քվե են հավաքում՝ հորդորելով ազգաբնակչությանն անպայման մասնակցել հանրաքվեին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունը լուրջ քայլեր է ձեռնարկում նաեւ հանրաքվեին երկքաղաքացիություն ունեցող անձանց նույնպես հնարավորինս ներգրավելու հարցում՝ հատկապես Ռուսաստանից ու Վրաստանից նրանց մասնակցությունը ապահովելու առումով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031