Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը եւս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետեւանքների կհանգեցնի:
«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական եւ տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները եւս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին եւ տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարեւոր օղակի աշխատանքը բացակայում է։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե աշխատակիցների հետ դռան հետեւից է «հաղորդակցվում» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի տարբերություն Թբիլիսիի ու Մոսկվայի քաղապետերի` Կալաձեի եւ Սոբյանինի, որոնք կորոնավիրուսի տարածման այս դաժան պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ոտքով շրջում իրենց քաղաքներում` իրավիճակին տեղում ծանոթանալու-լուծումներ գտնելու համար, Մարությանը զբաղված է աշխատանքի պատրանք ստեղծելով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։
Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան հագեցած է՝ օրակարգում մոտ 3 տասնյակ հարց է ընդգրկված, թեպետ մոտ կեսը երկրորդ ընթերցման են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ճաղարյանը դիմումը գրել է դեռեւս 2 օր առաջ։ Դիմումի պատճառը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Թերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։
Արցախում հնարավոր էին հետընտրական որոշակի զարգացումներ՝ նոր կոալիցիայի ձեւավորում կամ իշխանության նոր դասավորություն, սակայն ՀՀ իշխանությունը շարունակում է միջամտել Արցախի ներքին գործերին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում:
Մինչ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարզի բնակիչներին, մարզում բարձր հեղինակություն ունեցող Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրներն ինչով կարող են, օգնում են բնակիչներին։
նչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ:
Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:
2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից:
Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։
Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռեւս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։
Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։
Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:
Ապրիլի 13-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հետ է կանչվել, դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը:
Չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր այլ կարծիք հայտնեց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:
Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը:
Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն եւ նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։
Ազգային ժողովը երեկ ի վերջո երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը: