Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։
«Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մի քանի օր է՝ Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, խորհրդարանական ընդդիմության հետ երեկ ունեցած հանդիպմանը չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումների վերաբերյալ։
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը գտնվում է հարեւան Վրաստանում:
ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու քրեական գործով հնչել է «օրենքով գող» Պզոյի անունը:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, դիտավորությամբ խախտվել են ՀՀ օրենսդրության պահանջները:
2018թ. դեկտեմμերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվերներն էր ստացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր:
2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է
Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, եւ իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ Ամանորի տոնական օրերը կրճատվելու «ճանապարհին» են: ԱԺ-ն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը: Այս տեսքով օրենքն ամբողջովին ընդունելու դեպքում ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Ընդդիմությունն առաջարկում է հանգստյան թողնել նաև հունվարի 2-ը, Մայր աթոռը՝ նաև հունվարի 5-ն ու 7-ը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, այս որոշումն օգուտի փոխարեն վնաս է տալու տնտեսությանը, իսկ պատասխանատուների հիմնավորումները ծիծաղ են առաջացնում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբեմն տպավորություն է, թե ՔՊ-ական պատգամավորները պարզապես զբաղված են ընդդիմությանն ամեն հարցում հակադարձելով՝ առանց փաստարկների, առանց բովանդակային քննարկման, անկախ նրանից, թե ինչ թեմայի մասին է խոսքը: Ընդ որում, հաճախ հակադարձման մեթոդների մեջ խտրականություն չեն դնում ու, որպես կանոն, առաջնորդվում են «բա դուք…» սկզբունքով, ճիշտ երեխաների՝ բակային վեճերի նման՝ «сам дурак»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել: Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գեւորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի անունները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կրթական օջախներն ու ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին մշտապես է խոսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը ՀՀԿ-ականացնելու համար:
««Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից:
Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։
Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ:
Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։
Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում:
Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում․ մեզ հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
Երեկ ԱԺ-ում հերթական միջադեպը գրանցվեց․ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ակնարկելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին, ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։