անաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի:
Ակտիվ է հատկապես Հայկ Մարությանը, որն «աշխատանքներ է տանում» ավագանու անդամների հետ, համոզում, որ չգնան նման քայլի, մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նման նախագծով փորձում է ընդամենը Մարությանի վախը բռնել, ոչ թե իրականում իմպիչմենտ հայտնել:
«ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Մենք տեղեկացանք, որ այս ազատումն ամենևին էլ պատահական չէ։
«Փաստ» թերթն իր նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, բոլոր գործիքներն օգտագործում են՝ ազդելու ավագանիների անդամների ու համայնքապետի թեկնածուների վրա այն համայնքներում, որտեղ առավել հավանական է ոչ իշխանական ուժի թեկնածուի ընտրությունը։ Այդպիսի համայնքների թվում է նաև Թալինը, որն այս օրերին իշխանություններն իսկական «մարտադաշտի» են վերածել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։
Վերջին մեկ տարին ՔՊ-ական վերնախավի, հատկապես ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ մտերմացած քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, հայտնվել է իշխանական թիրախում։
«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջեւ լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում մի քանի թեկնածուի են դիտարկել, այդ թվում նաև՝ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի, 2022 թվականից ֆիզիկական անձանց միջև այլևս չի թույլատրվի 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարք կատարել, իսկ կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների դեպքում կգործի բացառապես անկանխիկի սկզբունքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անասնապահությամբ զբաղվող Անդրանիկ Նավասարդյանը վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը: Ասում է՝ կեր չունի, որ պահի: Թերթի հետ զրույցում քաղաքացին ափսոսանքով արձանագրեց, որ 900 գլուխ ոչխար պահելու համար հազարավոր դոլարներ է անհրաժեշտ: «Ախր, ոչխարին համակցված կերով չես կարող պահել, խոտ պետք է ուտի: Առանց խոտի հնարավոր չէ, իսկ այսօր խոտի մեկ հակն արժե 2500-3000 դրամ: Միայն 900 գլուխ ոչխար պահելու համար 500 տոննա կեր է պետք 180 օրվա համար»,- ներկայացրեց քաղաքացին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27․136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25․520, 2019-ին 21․603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։ Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։
«ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի հուլիսի 27-ին Արթուր Սարգսյանին պարգևատրել էր՝ հիմք ընդունելով Սարգսյանի 2020թ. առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը:
ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։
Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։
Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո, սոցիալական ցանցերում քննարկում-վերլուծությունների իրական բում է:
«Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես հայտնի է, Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը պարտվեց «նախկիններին»:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչների նախօրեին կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը և այս խորհրդարանում ներկայացված չէ: Այն ժամանակ տարաբնույթ քննարկումներ եղան, կանխատեսումներ, թե կուսակցությունը աստիճանաբար կթուլանա, և այլն:
Մեր տեղեկություններով, քպականներին ու նրանց սատելիտներին լրջորեն մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսուհետ պարզապես չեն կարող իրենց քայլերն արդարացնելու համար հենվել այդ ձևակերպման վրա ու թաքնվել ժողովրդի թիկունքում»: