«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։
«Փաստ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները: Առաջին նստաշրջանից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները գործում են բավականին համակարգված և բովանդակային առումով համաձայնեցված։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ-ում ԱԺ միջադեպի գործով պատգամավորների հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՔԾ քննիչը «Հայաստան» խմբակցության, ինչպես նաև ՔՊ պատգամավորներին կոնկրետ հարցեր է տվել՝ ինչից սկսվեց կռիվը, ով է իրենց հարվածել, ինչ բողոք ունեն, ում դեմ բողոք ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:
«Փաստ» թերթը գրում է․ «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը:
«Փաստ» թերթը գրում է․ «Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում խնդիրներ են առաջացնում։
Չէ, լսեք, խնդրում եմ՝ ուշադիր․ Խորհրդային Միության ժամանակ էն տարածքները, որոնք գծվել են ժամանակին, դրանք ինչ-որ նպատակներ են հետապնդում։ Հիմա ես Ձեզ հիշեցնեմ, որ երբ մենք գնում ենք Նոյեմբերյան, էն տեղերով, որտեղ Նիկոլ Փաշինյանն է մեծացել, մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ գնում էինք Վանաձորով, կա՛մ Ղազախով։ Այսինքն՝ էն ճանապարհը, որ էսօր կա, դա չի եղել։ Ու տենց էլի խնդիրներ ա եղել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի խորհրդարանական մարտերից հետո իշխանական խմբակցության պատգամավորների մոտ հերթական հանճարեղ միտքն է ճառագել՝ արգելել պատգամավորներին նիստերի դահլիճ տանել իրենց հեռախոսները։ Ինչպես հայտնի է, իշխանական հրահանգով, ՊՊԾ հրոսակախումբը դահլիճում իրավիճակը լարվելուց վայրկյաններ անց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հեռացնում է օթյակից՝ թույլ չտալով տեսանկարահանել եւ լուսաբանել դահլիճի դեբոշները, եւ այդ գործն անում են ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց սմարթֆոններով լայվ մտնելով։ Որպեսզի այդ խայտառակ տեսարանները հանրությանը չհասնեն, նորանոր մեթոդներ է մտածում իշխանությունը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիմում անշեղորեն գնում են վարչապետի անձի պաշտամունքի ձևավորման ուղղությամբ։ Մերօրյա «Անասնաֆերմայի» «բնակիչները» հրահանգ են ստացել՝ իրենց աշխատասենյակներում կախել վոժդի լուսանկարը։ Տեղեկություն ստացանք, որ ԱԺ-ում 71 հատ Փաշինյանի լուսանկար են ստացել՝ բոլոր ՔՊ-ական պատգամավորների համար։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռևս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։
Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում:
Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին:
Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։
«Օգոստոսի 2-ին կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որով կավարտվեն յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ու իշխանության հետ այլ ձևաչափերով համագործակցությունների ականատես կլինենք։
ինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը:
Հայաստանի սահմանները թշնամու առջեւ անտեր թողած իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր եւ վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ եւ ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:
«Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևավճարներ տրամադրելու որոշում է ստորագրել․
«9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց:
Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը:
«Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան․ «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետեւ ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։
Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ, որին ներկա է եղել նաեւ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Աննա Հակոբյանը ցանկանում է իր հանգիստն այս տարի անցկացնել Ֆրանսիայում:
Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը: