«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաև տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։
Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։
Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու եւ բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է:
Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ օկուպացրել է։ Ոմանք, ավելին, հայտարարեցին, որ երկիրը ենթարկվել է անեքսիայի։ Մինչդեռ միջազգային հանրությունից՝ ՄԱԿից, ԱՄՆ-ից, Եվրոպայի խորհրդից, լոկ հասցեական կոչեր են հնչեցնում` ուղղված Երեւանին եւ Բաքվին՝ զերծ մնալ բռնություններից։ ՌԴ արձագանքն էլ` Պեսկովի բերանով, այն է, որ կողմերի՝ զսպվածություն հանդես բերելու հարցում որոշիչ դերակատարում են ունեցել իրենց` Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը։
«Արցախի հարցը հանեց, հիմա Սյունիքն է տալիս, բայց չէ՞ որ Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով: Եվ հենց երկու կշիռներն է տալիս թուրքերին: Մինչև 2018 թվականը գործընթացները բերում էին Արցախի միջազգային ճանաչմանը, ինչի արդյունքում երկու հայկական պետություններով Հարավկովկասյան տարածաշրջանում դոմինանտ կդառնար հայկական գործոնը: Նիկոլը մեր ձեռքից Արցախի 75 տոկոսը դավադրաբար հանձնեց:
Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։
Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հերթական ագրեսիայից առաջ, մոտ տասն օր շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախակի էին բարձրաձայնում այն մասին, որ Հայաստանում նոր թափ է ստացել հակառուսական հիստերիան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած, քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։
Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։
Եւ այսպես, Հայկ Սարգսյանը գրել է. «Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»:
«Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, և հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։
Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին:
Դեռ ամիսներ առաջ, երբ Վաղարշակ Հարությունյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, տեղեկություններ տարածվեցին, որ նա նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Հարությունյանի՝ դեսպան դառնալու «փափագը» թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել:
Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող մեր աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո:
Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են:
«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն սպառողները բախվում են բրենդի կեղծման խնդրի հետ, երբ վճարում են ահռելի գումար, սակայն արդյունքում չեն ունենում բրենդային ապրանք: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն հանրահռչակ բրենդներին, այլ նաև տեղական: Սրա հետևանքով մեծ վնաս է հասցվում ապրանքանիշի հեղինակությանը, որը նա վաստակում է տարիների ընթացքում:
«Փաստ» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմն ու համավարակը Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական հետևանքներ են ունեցել, որոնք մինչ այժմ մնում են չհաղթահարված։ Անցյալ տարի ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, այնինչ բյուջեով կառավարությունը 2020 թվականի համար 4,9 տոկոս աճ էր նախատեսում։ Իսկ հնարավո՞ր էր 2020 թվականը առնվազն ավելի քիչ տնտեսական անկումով փակել։ Փորձը ցույց է տալիս, […]
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ երկու կետով հարցում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշների վերանայումն ու հստակեցումն է, որոնք ավելի իրատեսական են և չափելի, երեխաների նոր թվի շեմի սահմանումը, այս պարագայում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել այդ մեդալով։