Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը խոստացել է իր պաշտոնավարման ժամկետը լրանալ՝ չնայած բյուջետային քաղաքականության շուրջ քաղաքական ճգնաժամին, որը սեպտեմբերի 8-ին կհանգեցնի վստահության քվեարկության, որը կարող է հանգեցնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականին, հաղորդում է France 24-ը։
Վոլգոգրադում հայտնաբերվել է Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի բետոնե ոտքը։ Mash Տելեգրամ-ալիքը ներկայացրել է ռուսական քաղաքում ստեղծված իրավիճակը:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիներ» ընկերության ղեկավարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկաթուղային շարժակազմի գտնվելու վայրի և վիճակի մասին տվյալների երկկողմանի էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ:
Արցախի նախագահի աղջիկը սովորում է 9-րդ դասարանում, ու ուսուցիչը նրան պիտի ասի, որ իր հայրը լուծարել է Արցախի Հանրապետությունը. Ռոման Երիցյան
Րաֆֆի Արտալճեանն իր «Ինչու է Հայաստանին անհրաժեշտ իրատեսություն և լուրջ քննարկում, այլ ոչ թե անձնական հարձակումներ» վերնագրով հոդվածում անդրադարձել է «ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից հայ գիտնականների վրա հարձակումներին»:
Վերլուծելով ICE Futures-ի, CME Group-ի և Շանհայի մետաղների բորսայի տվյալները՝ «ՌԻԱ Նովոստի»-ն պարզել է, որ օգոստոսին աշխարհում ամենաշատը թանկացել են «Ռոբուստա» և «Արաբիկա» սուրճի տեսակները, իսկ ամենաշատը էժանացել են փայտանյութն ու պղինձը։
ԱՄՆ պաշտոնյան շաբաթ օրը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասն այն 80 պաշտոնյաների թվում է, որոնց մերժվելու է վիզա տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հաջորդ ամիս մասնակցելու համար, որտեղ Ֆրանսիան գլխավորում է Պաղեստինի պետության ճանաչման ջանքերը, հաղորդում է AFP-ն։
Բողոքի ցույցը կազմակերպվել է Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող ձախակողմյան քաղաքական խմբերի կողմից։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը շոու է համարում իշխանությունների այն հայտարարությունները, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել: «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակությանը որ նայում ես՝ կարելի է ցանկացած կետ 10 տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս անխոչընդոտ ճանապարհի: Արարատ Միրզոյանը Պետրոսի […]
Սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում սկսել են տարածվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մահվան մասին ենթադրություններ: Այս հաղորդագրությունները արձագանք էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հայտարարությանը, ով ասել էր, որ պատրաստ է ղեկավարել երկիրը, եթե Թրամփի հետ ինչ-որ բան պատահի:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառում ապագայում զինվորական ծառայության վերադառնալու հնարավորությունը, և դա կարող է ազդել նաև կանանց վրա, հաղորդում է Der Spiegel-ը։
Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթից որևէ բան չի ստացել, իսկ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար բանակցում էր՝ անձնական շահերը բավարարելու, իր քաղաքական ուժի վերարտադրման հարցում։ Մինչև բանակցությունների սկիզբը բանակցողը մի կարևոր հարց է ձևակերպում՝ ո՞րն է լինելու մեզ համար լավագույն արդյունքը։ Իրատես լինելով՝ այն պետք է պատկերացնել, և ապա հասկանալ, թե քո շահերի ո՞ր տարբերակներն են […]
Թրամփը հարցազրույց է տվել Daily Caller-ին, որի ընթացքում ներկայացրել է Ուկրաինային օգնելու ծրագիր և կասկածներ է հայտնել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորության վերաբերյալ։
«Ցանք չեն արել, հանել են դրա համար արվող ծախսերը։ 7000 հեկտարով պակասել են ցորենի ցանքերը»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ ընդգծելով՝ ցանքատարածությունների պակասին զուգահեռ՝ այս տարի զգալի քանակով պակաս է ներկրվել նաև ցորեն։
Վերջերս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է՝ «բյուջեի փաստաթղթում պլանավորված է, որ Պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերի մասնաբաժինն ընդհանուրի մեջ կնվազի 2025 թվականի համեմատ»:
Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դիսկուրսը ծավալվում է այն երկընտրանքի շուրջ, թե արդյո՞ք Փաշինյանի ծրագիրը մեծ հաշվով Հայաստանը ռուսական ազդեցությունից հանելն է։ Որոշ շրջանակներ կարծում են, որ այդ ծրագիրը կա, ոմանք էլ պնդում են, թե դա այնքան չի հասունացել, որ դրա վրա շեշտադրում արվի։ Մանրամասները՝ տեսանյութում
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է 8 անձի, որոնք կասկածվում են Իսրայելի «Մոսադ»-ի հետ համագորակցելու, հունիսին Իրանի դեմ տեղի ունեցած օդային պատերազմի ժամանակ Իսրայելի լրտեսական գործակալությանը տեղեկատվություն տրամադրելու համար։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
Այս ամառ 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը կարողացել է հետևել իրանցի առանցքային գործիչների տեղաշարժերին և սպանել նրանց՝ օգտագործելով անվտանգության ուժերի աշխատակիցների բջջային հեռախոսները:
Այսօր՝ օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակովիչ Սահակյանը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ծննդյան օրն է։ Այս մասին գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մատրուհ նահանգում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով երկու մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել։
Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ ուղևորվում են Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ տրամադրելով սպառազինություն, որը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։
Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգիչ է և պետք է մշակել մեխանիզմներ՝ այդ անհանգստությունները նվազեցնելու համար, ISNA-ի փոխանցմամբ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մուսավին
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամփոփել է գարուն-ամառ ռազմական գործողությունների արդյունքները և ներկայացրել զորքերի առաջիկա խնդիրները։
Օգոստոսի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես «Անհայտ կորած անձանց միջազգային օրը» կամ՝ «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր», որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին հիշեցում։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Լավատես չեմ, որ Կարեն Անդրեասյանը չի ստորագրի միջազգային գանգատների հետքաշման փաստաթուղթը