Աշխարհի տասնյակ առաջնորդներ այսօր ուղևորվում են Չինաստան

Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ ուղևորվում են Չինաստան՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Կառույցին այժմ անդամակցում է 10 պետություն։ Հիմնադիրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, կառույցին անդամակցում են նաև Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։

Այս տարվա ամռանը Հայաստանը նույնպես անդամակցության հայտ ներկայացրեց։ Նման ցանկություն է հայտնել նաև Ադրբեջանի առաջնորդը, որն արդեն ժամանել է Պեկին։

Առաջիկա չորս օրերին նախատեսված գագաթնաժողովը կլինի ամենամեծը ՇՀԿ-ի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031