«Սա նշանակում է պարզապես խաղալ պետության ճակատագրի հետ, հանձնել պետության ճակատագիրը բախտի քմահաճույքին: Սա ավանտյուրա է, որն իհարկե այս պայմաններում, երբ երկիրը մշտական պատերազմական վտանգի առջև է կանգնած, մենք չենք կարող մեր ձեռքի տակ եղած օրինական միջոցներով չհակադրվել այդ մեծագույն վտանգին, և մենք այդ տեսակետին ենք, որ պետք է միասնական ճակատ ձևավորվի դրա համար»:
Այսօր արդեն Արփինե Հովհաննիսյանը, շատերի համար անսպասելի, նշանակվեց Արդարադատության նախարարի պաշտոնում: Իհարկե, այդ նշանակումից հետո շատերը մեծ հիասթափություն ապրեցին, ոմանք նույնիսկ միմյանց հարց էին ուղղում՝ արդյոք արտագաղթելու ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշացել են, ոմանք` Ա. Հովհաննիսյանի հետ մտերիմները. ուրախ էին, ոմանք քծնում էին՝ սրտաճմլիկ շնորհավորանքներով, բայց արդեն փաստ է:
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ առաջին շաբաթն է, ինչ Դոնբասում չեն կրակում ու սկսել են գործել կոնֆլիկտի կարգավորման մինսկյան պայմանավորվածությունները:
«Սահմանադրությունը գործողության ծրագիր չէ, այլ ընդամենը սահմաններ է դնում, որից ոչ-ոք իրավունք չունի անցնելու: Նոր Սահմանադրությունը կբարձրացնի՞ մեր իրավական գիտակցությունը, թե՞ ոչ: Եթե չբարձրացնի, մենք ամենալավ պիեսը վատ կխաղանք: Բայց եթե մեր մակարդակը բարձր լինի, ապա վատ պիեսն էլ կարող ենք լավ խաղալ: Խնդիրը մեր մեջ է , ոչ թե ինչ-որ տեքստի»:
Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկանում է տեղակայել խաղաղապահներ ԼՂ հակամարտության գոտում` Ադրբեջանի տարածքում, բայց եթե կա նման ցանկություն, ապա պետք է կարգավորման սեղանին նաև լինի սկզբունք, որն օրինական կդարձնի այդ խաղաղապահների մուտքը ԼՂ։
Ավստրիական սահմանին ոստիկաններն ու լրագրողները ավելի քան 4 հազար փախստականի են հաշվարկել: Ավստրիական իշխանությունները ենթադրում են, որ օրվա ընթացքում փախստականների թիվը կարող է կրկնապատկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:
Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ երկրաշարժի հետևանքով մեծ ճաքեր են առաջացել ավելի քան 200 տներում, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Շեքիի գործադիր իշխանւթյան ղեկավարի օգնական Զիյա Վելիևին:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը ժամանել է ԱՄՆ՝ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու ու կանգ է առել Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային ցանցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Ինչպես բազմաթիվ սիրիահայեր, Թովմասյանների ընտանիքն ապաստան է գտել Թուրքիայում, որտեղ 13 հոգանոց ընտանիքին հատկացրել էին փոքրիկ սենյակ, քանի որ տեղ չկար՝ ամեն օր փախստականների թիվը ավելանում էր:
Սեպտեմբերի 3-ին Սիրիայի հետ սահմանի մոտկայքում անհետացած թուրքական բանակի զինծառայողը պատանդ է վերցվել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Արրմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում կատարվել է «Վրաստանի բանկի» թալանման փորձ՝ խաղալիք ատրճանակի օգնությամբ: Մարդը, ով փորձել է բանկ ներխուժել, տաք հետքերով ձերբակալվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ամերիկյան Սամոայում քաղաքում 76 տարեկանում մահացել է աշխարհի ամենափոքր մարդը, հայտնում է The Kathmandu Post-ը:
Սիրայի Էս-Սուվայդա քաղաքի ծայրամասում ականապատ ավտոմեքենաների երկու պայթյունների զոհ է դարձել 26 մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ԵՄ երկրներում ներգաղթյալների ոչ հավասարաչափ բաշխումը շարունակում է մնալ եվրոպական միգրացիոն քաղաքականության ամենասուր հարցը:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ու արվարձաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 17 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Նախագահ Պուտինը օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 5,1%` հուլիսի 5,3%-ի դիմաց, այս մասին ասված է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում:
«ԱՄՆ-ի ամենաբարձր ղեկավարությունը պետք է քաղաքական հովանի ապահովի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար, որպեսզի նրանք կարողանան առանց ռիսկերի երկխոսել ԼՂ հակամարտության շուրջ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի փակուղային իրավիճակին և սահմանային լարվածությանը։
Մարդակենտրոնության համար պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը, ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանության, աշխարհընկալման, մտածողության առումով: Իսկ այսօր ներկայացվող սահմանադրական փոփոխությունները, առաջին հերթին, ապահովելու են գործող իշխանության վերարտադրությունը, որի գործունեության արդյունքում Հայաստանի «ամենամարդակենտրոն» հաստատությունը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանը:
ՌԴ նախագահը ամերիկացի դերասանի հետ հանդիպել է Русский կղզում:
Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում:
Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի անվտանգության ենթախմբերի մասնակիցները Մինսկում հանդիպմանը համաձայնեցրել են նվազագույնը 100 մմ սպառազինությունները հետ քաշելու մասին մասին փաստաթղթի վերջնական տարբերակը, Interfax-ին հայտնել է ենթախմբում աղբյուրը:
«Ադրբեջանը գուցե փորձում է օգտագործել իր վերջին հնարավորությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածության պատճառներին:
Այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» պատրաստվում է հակամենաշնորհային քաղաքականությունը սահմանադրության մեջ ներառելու մասին առաջարկ ներկայացնել:
ԱՄՆ իշխանություններն իրենց օգնությունն են առաջարկել զինծառայողների ու դիվանագետների ընտանիքներին Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից հեռանալու հարցում:
Այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այդպես էլ չի հասկանում իր ընդդիմադիր գործընկերներին, ովքեր դեմ են կայուն մեծամասնության գաղափարին:
«Մենք արդեն ապաստան ենք տրամադրել գրեթե 5 հազար սիրիացու: Ու ինչպես ես արդեն ասել եմ, կընդունենք ևս 1000 մարդու գոյություն ունեցող սխեմաների հիման վրա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պորտուգալիայում բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր Sky News-ը: