Արփինե Հովհաննիսյանի մանդատը կտան Կարեն Բեքարյանի՞ն. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում:

Սա նշանակում է, որ թափուր են մնում ինչպես նրա պատգամավորական մանդատը, այնպես էլ մի շարք պաշտոններ:

Հաշվի առնելով, որ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարան է մտել 2012 թվականի ընտրությունների արդյունքում՝ ՀՀԿ համամասնական ցուցակով, ուստի առաջիկա օրերին ՀՀ ԱԺ նախագահը գրությամբ պետք է դիմի ԿԸՀ-ին, որպեսզի թափուր մնացած մանդատը հանձնվի ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին:

Ցուցակի հաջորդականությամբ նոր պատգամավորը կարող է լինել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Արդյո՞ք նա կվերցնի մանդատը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս