Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել հեռանալ Թուրքիայից

ԱՄՆ իշխանություններն իրենց օգնությունն են առաջարկել զինծառայողների ու դիվանագետների ընտանիքներին Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայից հեռանալու հարցում:

Որոշումը կապված է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիայի ընդգրկված լինելու հանգամանքով:

Ամերիկյան իշխանությունների առաջարկի մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:

ԱՄՆ-ը չի պահանջում, որ իր առաքելության աշխատակիցների ընտանիքները լքեն Թուրքիան, սակայն կհոգա նրանց ծախսերը, եթե նրանք ցանկանան վերադառնալ ԱՄՆ: Զինծառայողների ու դիվանագետների ընտանիքները մտածելու համար ունեն 30 օր:

Նախազգուշացվել է մոտ 350 մարդ, ու նրանցից ոմանք ցանկություն են հայտնել հեռանալ Թուրքիայից:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքով՝ որոշումը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են օգտագործել «Ինջիրլիքը» Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է նաև ամերիկացիներին Թուրքիա ճանապարհորդելու վտանգավորության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս