Բաժիններ՝

Մինսկում համաձայնեցրել են Դոնբասում սպառազինությունները հետ քաշելու մասին փաստաթուղթը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի անվտանգության ենթախմբերի մասնակիցները Մինսկում հանդիպմանը համաձայնեցրել են նվազագույնը 100 մմ սպառազինությունները հետ քաշելու մասին մասին փաստաթղթի վերջնական տարբերակը, Interfax-ին հայտնել է ենթախմբում աղբյուրը:

«Համաձայնեցվել է ինչ-որ փոխզիջումային փաստաթուղթ, որում հաշվի են առնված կոնֆլիկտի երկու կողմերի ցանկությունները: Այն ձևավորվել է նախագծի հիման վրա, որը նախապատրաստվել է ենթախմբի նախորդ հանդիպման ժամանակ՝ փոփոխությունների ներառմամբ, որը կազմվել է տարբեր կողմերի կողմից»,- ասել է աղբյուրը:

Նա հայտնել է, որ կոնտակտային ենթախմբերի մասնակիցների աշխատանքի արդյունքների մասին կհայտնի ԵԱՀԿ-ի կոորդինատորը, նրանց կուղղվի փաստաթղթի տեքստը՝ ծանոթանալու համար:

«Կոնտակտային խմբի անդամները կստանան փաստաթղթի նախագիծը, որ ծանոթանան ու այն նախապատրաստեն վավերացման, որը իրադարձությունների բարեհաջող զարգացման դեպքում կարող է տեղի ունենալ արդեն սեպտեմբերի 8-ին»,- ասել է նա:

Ինչպես հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն, անվտանգության հարցով ենթախմբի նիստն արդեն ավարտվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս