ԱՄՆ-ում հյուրանոցը Սաուդյան Արաբիայի թագավորի համար ոսկե կահույք է բերել տվել
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը ժամանել է ԱՄՆ՝ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու ու կանգ է առել Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային ցանցում:
Նրա հետ միասին Վաշինգտոն է ժամանել 1000 մարդուց բաղկացած շքախումբ, հայտնում է TASS-ը: Հատուկ Սաուդյան Արաբիայի թագավորի համար հյուրանոց են բերվել ոսկյա իրեր՝ ոսկե կահույք, հայելիներ, ջահեր:
Հյուրանցում աղբյուրը հայտնել է, որ միջանցքները, անգամ ստորգետնյա ավտոկանգառի հատակը ծածկված է կարմիր գորգերով:
New York Post-ի տվյալով՝ հյուրանոցի ստանդարտ համարում 1 գիշերն արժե 500 դոլար, ամենահասանելի լյուքս դասի համարի արժեքը սկսվում է 1000 դոլարից:
Թագավորի ու 222 հյուրի համար հյուրանոցն ամբողջությամբ վարձակալվել է մի քանի օրով: