
Վլադիմիր Պուտինը հրաժարվել է դուրս գալ ռինգ Սթիվեն Սիգալի դեմ

ՌԴ նախագահը ամերիկացի դերասանի հետ հանդիպել է Русский կղզում: Պուտինն այցելել է կղզի` դիտելու «Օկեանարիումը»: Այնտեղ նրան դիմավորել են Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը և Սթիվեն Սիգալը:
Ինչպես հաղորդում է «Российская газета»-ն, մինչև «Օկեանարիումի» շենք մտնելը, Վան Յանը նշել է Պուտինի և Սիգալի հետաքրքրությունների նմանությունը` նկատի ունենալով նրանց սպորտային նախասիրությունը և առաջարկել է մենամարտել ռինգում:
«Ես չէի ցանկանա»,- կատակել է Պուտինը:
Պուտինը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: 2014թ. նոյեմբերի 24-ին կարատե-դոյի Կյոկուսին միջազգային կազմակերպության ղեկավարությունը ՌԴ նախագահին շնորհել է 8-րդ դան:
Սիգալն ունի այկիդոյի 7-րդ դան: 2010թ. նա զբաղվում է մարզչական գործունեությամբ` աշխատելով Ultimate Fighting Championship-ի մարզիկների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը