Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել օգնություն՝ կապված Շեքիի ուժեղ երկրաշարժի հետ:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Այսօր Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումները:
Վարշավյան պայմանագրի գործողությունների դադարից ու ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարթակում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Արևմուտքը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը փախչում հայկական բանակի պատժիչ գործողություններից:
Սեպտեմբերի 3-ին Դամասկոսում զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախ է դարձել Ֆարես Խուրի շրջանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ժամանակով ժ. 08:49-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում ՆԱՏՕ-ի հրամանատարական շտաբների բացումն անվանել է պաշտպանական բնույթի՝ մեկնաբանելով հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի ռեակցիան՝ այդ քայլերին ի պատասխան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Տների պատերին գոյացել են մեծ ճաքեր, անգամ փլուզվել են պատեր: Այս մասին լրագրողներին հայտնել են գյուղի բնակիչները:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը կոչ է արել ԵՄ երկրներին ապաստան տրամադրել ևս 200 հազար փախստականի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր փախստականների խոշորագույն հոսքի ֆոնին:
Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական ֆորումում ստորագրվել է «Հյուսիսային հոսք» գազատարի երրորդ ու չորրորդ ճյուղի մասին համաձայնագիրը:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի ժամանակով ժ. 08:49-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում:
Սեպտեմբերի 3-ին քաղաքական գործիչը, ով վերջերս ծանր հիվանդությունից հետո կորցրել է որդուն, ելույթ ունենալով Ատլանտայում, պատասխանել է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին հարցին:
Փախստականների հանկարծակի մակընթացությունը ներեվրոպական տագնապի է վերածվել. երկրներն իրար հետ բանակցում են փախստականներին ընդունելու չափաբաժինները բաշխելու եւ մանաւանդ դրանց համարժեք բյուջեները համաեվրոպական կառույցներից գանձելու առումով։
Ես եթե լինեի երկրի ղեկավարի փոխարեն, ես պաշտոնապես եւ անհապաղ հանդես կգայի հայտարարությամբ, կհրավիրեի համապատասխան մարմինների ուշադրությունը, Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ քննարկում կհրավիրեի: Պետք է դատապարտել եւ ձեռնարկել կտրուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ նախագահ Ալիեւին միջազգային ռազմական տրիբունալին հանձնելը:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ընդդիմությունը պետք է ունենա ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ:
Արևմտյան երկրները Իրաք ու Լիբիա խաղաղություն ու ազատություն չեն բերում, այլ ձգտում են տիրանալ այդ երկրների նավթային հարստություններին, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԴԱԻՇ խմբավորման զինյալները կորցնում են վերահսկողությունը սիրիական տարածքներում քուրդ մարտիկների դեմ պայքարում, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների հարցով խորհրդի ղեկավար Պաուլո Սերժիու Պինեյրուն:
Նախարարը սահմանի վիճակի մասին զեկուցել է Սերժ Սարգսյանին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը։
Հանրապետության երկրորդ քաղաքական դեմքն այսօր վերջապես բացահայտել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները. «Ենթադրենք, թողնում ենք կիսանախագահական, ո՞վ պիտի լինի նախագահ»՝ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Չնայած այն բանին, որ քաղաքական գործիչներից պահանջում են էմոցիոնալ արձագանք անօրինական ներգաղթյալների խնդիրներին առնչվող հարցերին, նրանք պետք է արձագանքեն պրագմատիկորեն ու մեծ պատասխանատվություն ցուցաբերեն, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մամլո ասուլիսին, որտեղ նրան խնդրել էին մեկնաբանել Սիրիայից 3 տարեկան խեղդված երեխայի լուսանկարը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես ասոցացված անդամ միացել է Եվրոպական ազատական կուսակցությանը: Այս մասին այսօր տեղեկություններ փոխանցեցին «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և ԵԽ պատգամավոր Ջորդի Սեբաստիան՝ ամփոփելով Լեռնային Ղարաբաղ կատարած իրենց այցը և ԼՂ քաղաքական ուժերի հետ իրենց գործակցության արդյունքները:
«ԼՂ հակամարտությունում պետք է առաջնայնություն տրվի այն մարդկանց հարցին, որոնք ուղիղ կերպով այս հակամարտության ազդեցության տակ են, ովքեր տառապել ու տառապում են հակամարտության պատճառով»:
Երկար ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում իրավիճակը կայուն է եղել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով շփման գծում տիրող լարվածությանը վերաբերող հարցին:
Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Օսմանիե նահանգում, անհայտ անձինք պայթեցրել են բեռնատար երկաթուղային շարժակազմ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը: Պատահարի հետևանքով վիրավորվել են գնացքի մեքենավարները:
Կենտրոնի տեղեկատվության մեջ նշվում է, որ հայերենի ուսումնասիրությունը նշանակում է հասկանալ հայոց պատմությունը, ինչպես նաև հնարավորություն է՝ ադեկվատ գնահատական տալ «տեղեկատվական պատերազմի» պայմաններում:
Եգիպտոսում 100-ից ավելի իսլամիստ է դատապարտվել ցմահ բանտարկության ու երկարատև ազատազրկման 2013թ. երկրի հարավային Սոխագ նահանգում եկեղեցի այրելու ու բռնությունների համար:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են Էգեյան ծովում որոնել սիրիացի 5 փախստականի: Նրանք անհետ կորել էին Բոդրում զբոսանավի ափերի մոտ նավակների շրջվելու հետևանքով: Առափնյա ոստիկանությունը որոնում է անհետ կորածներին, սակայն ողջ մնացածներին հայտնաբերելու հույսեր գրեթե չկան: