ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետպարտքի չափը, որը կազմել է 19 տրիլիոն դոլար: Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հատել է այդ սահմանագիծը անցած շաբաթվա վերջին, գրում է The Washington Times-ը:
«Իրականությանը չի համապատասխանում, քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ժանրն ինձ համար ընդունելի չէ, «Բարգավաճ Հայաստանին» կոալիցիա կազմելու առաջարկ չի եղել, եթե լիներ՝ անպայման կքննարկեինք»:
Հայտնի է դարձել, թե երբ Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսկապե՞ս չեք ամաչում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի բացառիկ հակահայ և ադրբեջանամետ դիրքորոշման դեմ դուրս չեք եկել: Իսկապե՞ս հանդարտորեն վայելում եք պետական բյուջեի ֆինանսները՝ ձեր անձնական տուրիզմը կազմակերպելու համար և հանդարտորեն հետևում, թե ինչպես են արնաքամ լինելով պատերազմում հայ լոբիստները ազգի համար կարևոր ճակատներում և կոնկրետ ազերիների կողմից կազմակերպված մշակութային ցեղասպանության դատապարտման հարցում:
«Տեսեք` մենք չենք էլ հերքում, որ մեր հրթիռներն ուղղված են ուղիղ Ադրբեջանի նավթային հանքերի վրա, որոնց պայթյունից կարծում եմ` պատկերացնում եք` ինչ վնասներ կկրի ադրբեջանական պետությունը: Իսկ իրենք` ի՞նչ են պայթեցնելու մեզ մոտ` ատոմակայա՞նը. ատոմակայանն այնպիսի վայրում է գտնվում, որ դրա պայթյունից ավելի շատ Թուրքիան է տուժելու, ինչի պատճառով էլ Թուրքիան պայքարում է, որ այն փակվի»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
2:0-ի փոխարեն 1:0 ենք պարտվել, որովհետև մինչև ԵԽ ԽՎ-ն մեր դեմ բանաձև չկար
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է «ամերիկյան իրավապահ համակարգի 5 գործիչների» ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Նման կերպ Մոսկվան պատասխանել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը:
Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր:
Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային ու ահաբեկչության դեմ պայքարն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերներ:
Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը որոշել են պաշտպանել մատնությունների միջոցով: Ինչպես հայտնում է The Times-ը, տեղի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «տեղեկացնել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատում են երկրի ղեկավարին կամ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանուր առմամբ:
Daallo Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարել է սրահը ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից հետո:
Հիլարի Քլինթոնը, որը պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նախօրեին նվազագույն տարբերությամբ է առաջ անցել իր գլխավոր մրցակցից՝ Բեռնի Սանդերից Այովա նահանգի ընտրողների քվեարկության ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ում նկատվել է Զիկա վիրուսով վարակման հազվագյուտ դեպք սեքսի միջոցով, հայտնել են Տեխաս նահանգի բժիշկները:
Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել «ալավիական մինի պետություն», ենթադրում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը:
«Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», – նշել է նա:
Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին։
Չեխ հնագետների խումբը Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել է փայտե նավ, որն ավելի քան 4500 տարեկան է, հայտնում է Prague Daily Monitor-ը:
Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են Եվրոպա ժամանելուն պես, հաղորդում է Եվրոպոլը (Europol):
Մինչ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժան եղանակ գտնելու վրա, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց ուշադրությունը կենտրոնացնում են քաղցկեղի կանխարգելման ջանքերին։
«Ավելի քան 20 տարի ոչ ադրբեջանցիները, ոչ հայերը հանգիստ չունեն: Ինչքան ճակատագրեր ու կյանքեր են երկու կողմերում կործանվել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ է անցկացնում իր սեփական շահերի համար: Չգիտեմ`գիտե՞ն արդյոք մեր հարևանները Հայաստանում, որ այս «երեք ընկերներ ակրոբատները» կամ, ինչպես է ավելի ճիշտ նրանց բնորոշելը՝ աշխարհի ամենաերջանիկ զբոսաշրջիկները, ամեն ամիս ստանում են 50 հազար դոլարից ավելի գումար»:
Գերմանիան հունվարին ընդունել է 92 հազար փախստականի, ինչը եռակի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ներգաղթյալների ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը:
«Հակամարտության կարգավորման առաջին պլանում են հայտնվել ոչ թե՝ այս կամ այն կոնկրետ խնդիրները, որոնք անհանգստացնում են այս կամ այն կողմին, այլ՝ արմատական, հիմնական խնդիրը` ինչպես խուսափել նոր պատերազմից, որը չափազանց վտանգավոր է ողջ զգայուն տարածաշրջանի համար»,- ասում է Վլադիմիր Կազիմիրովը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական՝«Արեգակից այն կողմ» (Beyond the Sun) արկածային ֆիլմում, գրում է Variety-ն:
Այս ամռանը Շվեյցարիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանցկացվի հանրաքվե երկրի բոլոր բնակիչներին՝ անկախ այն բանից, աշխատում են նրանք, թե ոչ, ամսական 2500 ֆրանկի չափով «անխոս եկամուտի» տրամադրման մասին, հայտնում է BBC-ն:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա նախագահ Դանիիլ Խաչատուրովը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծությունից հետո դիմել է տարածված սխեմաների, որպեսզի ալիմենտներ չվճարի իր 8-ամյա դստեր համար այն ծավալով, ինչ ծավալով պահանջում է օրենքը: Դատարանի որոշմամբ՝ Վասիլիսայի ծախսերը հոգալու համար հայրը պետք է նրան փոխանցի իր հայտարարագրված եկամուտի մեկ քառորդը:
«Մտածողության պրիմիտիվիզմն ինձ զարմացնում է: Ինչո՞ւ պիտի փոքր բանկ չլինի, ինչո՞ւ պիտի կոոպերատիվ բանկ չլինի, ինչո՞ւ պիտի «Ակբա» բանկն աշխատի նույն նորմատիվներով, ինչ կոմերցիոն բանկը: Չէ՞ որ դա փոխօգնության բանկ է, ինչո՞ւ պիտի տոկոսը 8% չլինի»,- ասաց Հ.Բագրատյանը՝ հայտարարելով, որ և՛ ՀՀ նախագահը, և՛ վարչապետը քաջություն պետք է ունենան՝ ԿԲ պաշտոնյային պատժեն, ԿԲ նախագահին հեռացնեն գործից:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 398,5 մլն դոլար, ինչը 8 մլրդ 282,3 մլն դոլարով կամ 2,9 անգամ պակաս է 2015թ. համապատասխան շրջանի համեմատ: