Լաբորատոր կերպով հաստատվել է, որ 2 օր առաջ Աջարիայում մահացած երիտասարդ կինը դարձել է խոզի գրիպի (H1N1) զոհ:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
ՀԱԿ խմբակցությունն իրենց կողմից օբուդսմենի թեկնածուի հարցը չի քննարկվել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ դեռ թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը:
Հարցին՝ ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո, խի ա թուլացած, ինչքան իրար հետ նորմալ լինեն, հավաքված լինենք, այնքան ուժեղ կլինենք, անպայման պետք է քանդվե՞նք»:
Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում՝ Սիրիայի Թուրքմանդաղի շրջանում, սպանվել են սիրիացի ու ռուս 15 զինծառայողներ, որոնցից 8-ն ունեցել է գեներալի կոչում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին:
Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան «աջակցում է ահաբեկչությանը», սակայն բարեկամ կմնա թուրք ժողովրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ փետրվարի 2-ին կառավարությունոմ տեղի ունեցած խորհդակցությանը, որի ընթացքում լսել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայություններում և տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների մասին:
Սպանվածը Ադրբեջանի զինված ուժերի ծառայող Միրզոև Իմրան Խուդավերդի օղլուն է:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեզ մտահոգում է շփման գծի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով զինված բախումները: Գերմանիան կոչ է անում ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցությունները: Այս ճանապարհին կարեւոր քայլ կլինի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետեւ նմանք նման են խրամատում նստած զինվորներին: Ամենեւին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն ու ճապոնական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան, դատելով ամեն ինչից, պատրաստվում է նորից միջմայրցամաքային հրթիռ գործարկել, հայտնում է BBC-ն:
Սիրիայի հակամարտող կողմերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել երկուշաբթի օրը մեկնարկած խաղաղ բանակցությունները տապալելու համար: Ավելի վաղ Սիրիայի ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ը հայտարարել էր բանակցությունների դադարի մասին՝ մասնակիցներին առաջարկելով «շարունակել աշխատել», հայտնում է BBC-ն:
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում եւ կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրեւ հումք, եւ այնտեղից հանում՝ իբրեւ արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»:
ԱՄՆ Ջորջիա նահանգում մահապատժի են ենթարկել հանցագործի, ով 37 տարի առաջ սպանություն էր գործել, հայտնում է Reuters-ը:
«Վերցրեք խնդրեմ, ա՛յս, ա՛յս, ա՛յս նախարարների և ա՛յս, ա՛յս մարզպետների պաշտոնները, կարելի է մտածել նաև մեկ-երկու փոխնախարարի մասին….», «Ո՛չ, ո՛չ, պարոն նախագահ, մենք պաշտոններ չենք ուզում, մենք ձեզ հետ խոսում ենք միայն սկզբունքների մասին…», «Ի՞նչ սկզբունքներ…», «Պաշտոններ ստանալու»:
Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը:
Չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման (Jack Ma) որոշել է իր սեփական գումարից 23 մլն դոլար տրամադրել ԱՄՆ-ի Ադիրոնդակ լեռների մի հսկայական հողի կտորի գնման համար, որն առավել հայտնի է՝ որպես Բրենդոն արգելոց:
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ Եվրոպա փախստականների ընդհանուր հոսքի մեկ երրորդը կազմում են երեխաները, գրում է The Guardian-ը:
Սիրիայում ու երկրի հարակից պետություններում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Գերմանիան մտադիր է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը (UNHCR) հատկացնել հավելյալ 500 միլիոն եվրո, հայտնում է DW-ն:
Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ նա չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին…
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՌԴ-ի հետ համագործակցությունը տնտեսական, մասնավորապես էներգետիկ հարցերով, համարում է «փափուկ ուժի» մաս: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է երկրի խորհրդարանում իր ամենամյա զեկույցի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից:
Փարիզի ոստիկանությունը ցրել է գնչուների ճամբարը, որը կառուցվել էր Փարիզի հյուսիսային արվարձանում՝ լքված երկաթուղային ճանապարհի հարևանությամբ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի հարավում՝ Ադանա քաղաքում, ենթադրաբար, ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
1 մարդ է ցած ընկել Daallo Airlines ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռից, որտեղ պայթյուն էր որոտացել: Սոմալիի քաղավիավիայի ծառայության ղեկավարը հայտնել է, որ տղամարդու դին արդեն հայտնաբերվել է: Դին գտնվել է Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանը դարձյալ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որը «անգործության է մատնված ու ոչնչի չի հասել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման ողջ գործընթացի ժամանակ»:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապագա համագործակցության ոլորտներից մեկը կարող են լինել ջրային ռեսուրսները:
ԴԱԻՇ-ի զինյալները թողարկել են սեփական Android-հավելված, որը հեռարձակում է «Ալ-Բայան» ինտերնետ-ռադիոն, հայտնում է Vocativ-ը:
Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկը ոչնչացվել է ռուսական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հայտնում է «Սուրիա ալ-Ան» տեղեկատվական պորտալը: