Բաժիններ՝

Մամեդյարովը դարձյալ դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանը դարձյալ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որը «անգործության է մատնված ու ոչնչի չի հասել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման ողջ գործընթացի ժամանակ»:

Այս մասին, ինչպես հայտնում է contact.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Մասնավորապես, Մամեդյարովը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, որոնք դիմել էին ԵԽ ԵՎ-ին՝ կոչ անելով չմիջամտել հակամարտության կարգավորմանը:

Ըստ նրա՝ հենց այդ պատճառով չի ընդունվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը:

«Ես նամակներ եմ ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտգործնախարարներին և Բաքվի դիրքորոշումն եմ ներկայացրել նրանց։ Ադրբեջանն ունի միջազգային հարթակներում ցանկացած հարց բարձրացնելու ինքնիշխան իրավունք և ոչ ոք իրավասու չէ միջամտել նրա ինքնիշխան գործերին»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս