
Սոմալին հաստատել է՝ ինքնաթիռի պայթյունի հետևանքով 1 մարդ ցած է ընկել ինքնաթիռից

1 մարդ է ցած ընկել Daallo Airlines ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռից, որտեղ պայթյուն էր որոտացել: Սոմալիի քաղավիավիայի ծառայության ղեկավարը հայտնել է, որ տղամարդու դին արդեն հայտնաբերվել է: Դին գտնվել է Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ երեկ ուղևորատար Airbus A321-ը արտակարգ վայրէջք էր կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո: Պայթյունի հետևանքով ինքնաթիռի ֆյուզելյաժում առաջացել էր ինքնաթիռի դռան մեծության անցք:
Պայթյունը որոտացել էր թռիչքից անմիջապես հետո, երբ գտնվել է 4 կիլոմետր բարձրության վրա: 2 մարդ ստացել էր վնասվածք: CNN-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր:
Ինքնաթիռը Մոգադիշոյից ուղևորվում էր Ջիբութի: Վայրէջքից հետո ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմի անդամները տարհանվել են:
https://www.youtube.com/watch?v=-XYxvH6ZThU