Հյուսիսային Կորեան դարձյալ պատրաստվում է հրթիռ գործարկել
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն ու ճապոնական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան, դատելով ամեն ինչից, պատրաստվում է նորից միջմայրցամաքային հրթիռ գործարկել, հայտնում է BBC-ն:
Հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը, հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության ներկայացուցիչներին ու ճապոնական հեռուստաընկերության անանուն պաշտոնյաներին, հայտնել է Հյուսիսային Կորեայի արևմտյան ափին գործարկման սարքավորումների ակտիվության մասին:
Ավելի վաղ Փխենյանը հայտարարել էր, որ փետրվարին պատրաստվում է արբանյակ գործարկել:
Հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունը միջազգային քննադատության է ենթարկվել՝ շատերը պնդում են, որ դա ընդամենը արգելված հրթիռային տեխնոլոգիաները քողարկելու համար է:
Հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին:
ՄԱԿ-ի պատժամիջոցները Փխենյանին արգելում են իրականացնել ցանկացած փորձարկում կամ բալիստիկ հրիթիռի արձակում: