Բաժիններ՝

Չինաստանի ամենահարուստ մարդը, պահպանելու նպատակով, ԱՄՆ-ում գնել է 28 հազար ակր անապատ

Չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման (Jack Ma) որոշել է իր սեփական գումարից 23 մլն դոլար տրամադրել ԱՄՆ-ի Ադիրոնդակ լեռների մի հսկայական հողի կտորի գնման համար, որն առավել հայտնի է՝ որպես Բրենդոն արգելոց:

Նրա երկարաժամկետ ծրագիրն է՝ տարածաշրջանից մեկուսացումը, իսկ կարճաժամկետ ծրագիրը՝ անտառահատումների դադարեցումը և երկրի պահպանումը:

Ման բնապահպան ակտիվիստներից մեկն է: 2009 թվականին նրա որոշմամբ Alibaba ընկերությունների խումբը վերանայեց իր քաղաքականությունը և իր բոլոր առևտրային հարթակներում արգելեց շնաձկների լողակներից պատրաստված իրերի վաճառքը:

Ման ոգեշնչում է երիտասարդներին, նրանց տալիս է բանալիներ` բիզնեսում հաջողության հասնելու համար:

Այժմ, Դյուպոն ընտանիքից գնելով 28.000 ակր հողատարածք, նա բնության պահպանության հերթական քայլն է կատարում: Նա մտադիր է ամբողջ տարածքը վերածել արգելոցի և հանքարդյունաբերական գործողություններից պաշտպանել բույսերը և կենդանիներին:

Ինչպես հաղորդում է Մայի քարտուղարը՝ «Շրջակա միջավայրի պահպանությունը Ջեքի համար միշտ կլինի առաջնահերթություն»:

Ման հավելել է, որ իր երկարաժամկետ նպատակներից է՝ «այն միջավայրի պահպանությունը, որը ժառանգելու են երեխաները»:

Ստորև ներկայացնում ենք շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ Ջեք Մայի և Բարաք Օբամայի զրույցից մի հատված:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս