«Համոզված եմ՝ կան դեպքեր, որ զբաղեցրած պաշտոններից պետք է նաև ազատել այդ պաշտոնյաներին». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ փետրվարի 2-ին կառավարությունոմ տեղի ունեցած խորհդակցությանը, որի ընթացքում լսել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայություններում և տարածքային գործակալություններում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների մասին:

«Խորհրդակցության ընթացքում մենք շատ մանրամասն լսել ենք բոլոր կողմերին: Ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն է:

Հանձնարարում եմ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար պարոն Երիցյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցերը: Եվ ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է նաև ազատել այդ պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից, նաև հանրությանը տեղեկացնել այդ գործընթացի մասին:

Ինձ համար նաև ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումը, որպեսզի մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում իրականացվեն բոլոր ստուգումները: Եվ դա, իրոք, այն ոլորտն է, որտեզ մենք անաչառությունը և արդարությունը պետք է անպայման ապահովենք: Իհարկե, դա նաև վերաբերվում է մյուս բոլոր ոլորտներին»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս