«Ես «այո» եմ ասել տեքստին, բայց ինքս մինչև հիմա չունեմ պատասխան՝ ինչ եմ ես քվեարկելու, քանի որ դեռ ունեմ այն կասկածները, թե այն ուժը, որը նախաձեռնել է այս բարեփոխումները՝ անելո՞ւ է դրանք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ մենք մինչև դեկտեմբերի 6-ը կտեսնենք այնպիսի քայլեր, որոնք կհամոզեն մեզ: Օրինակ, ես երկու նախաձեռնություն ունեմ, տեսնեմ՝ այս ուրբաթ օրն ինչպես են քվեարկելու»:
ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են 30-ամյա տղամարդուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր իր երկու մանկահասակ երեխաներին սպանելու ու կնոջը դանակի բազմաթիվ վնասվածքներ հասցնելու համար:
Ուղևորի անսպասելի մահվան պատճառով իռլանդական Aer Lingus ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել:
Թուրքիան պետք է ներողություն խնդրի, որ իր երկու մարտական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի իննին ՀՀ սահմանը հատած թուրքական ուղղաթիռներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է Trend-ը:
Թուրքիայում կայացել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի շինարարության կառուցման հետ կապված փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է TRT Haber-ը:
«Եթե օրենքը թույլ է տալիս, ինչո՞ւ՝ ոչ, ես ողջունում եմ: Աստված տա, որ աշխարհի ցանկացած հայ հասկանա, որ կարող է գալ Հայաստան ու օրենքի շրջանակներում իր երազանքներն իրականացնել»:
Ադրբեջանական Haqqin.az-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել:
«Սիրիան և Իրաքը հանդիսանում են պատերազմական մի դաշտ, որտեղ տեղի է ունենում պատերազմ. բոլորը՝ բոլորի դեմ: Հասկանալի է, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի սկիզբը հանդիսանում է ուկրաինական ճգնաժամից հետո ամենալուրջ աշխարհաքաղաքական զարգացումը՝ գլոբալ մակարդակով»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Կարևորն այն է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը կարողացան հաղթահարել իրենց հարաբերություններում առաջացած ճգնաժամը
«Քանի դեռ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև չկա սինքրոնիզացիա՝ ազատ գոտու կամ ինչ-որ արտոնյալ համագործակցության մասին, բնականաբար, այդ կետերը չեն մտցվելու: Կներառվեն նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հետ կապված այն հարցերը, որոնք կարող են համատեղ հետաքրքրություն ներկայացնել, և չեն հակասի ՀՀ-ի անդամակցությանը ոչ միայն՝ ԵՏՄ-ին, այլ նաև՝ ՀԱՊԿ-ին»:
Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների ավտոշարասյանը հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նվազագույնը 40 իսլամիստ:
«Բոլորն ասում են, որ այս գործընթացի հիմնական ասելիքն այն է, որ Սերժ Սարգսյանը սրանով կվերարտադրվի, բայց Սերժ Սարգսյանը կարող է նաև վերարտադրվել, եթե չփոխվի գործող Սահմանադրությունը: Այն պնդումներ, որ սա կարելի է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի՝ մեզ համար նույնպես անընդունելի է, որովհետև մեզ համար կարևոր է ոչ միայն՝ իշխանության, այլև՝ ընդդիմության լեգիտիմությունը»:
Սկսվել է Վրաստանի վարչապետի տեղակալի ու Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Պոդոլսկում պարզում են արյունալի ողբերգության հանգամանքները: Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, ում կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ:
Իրանի Թեհրան-Գում ավտոմայրուղում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի 28-ամյա բնակիչ Էլվին Գաֆարովը պայթել է ականի վրա:
Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական հիմքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փաստաթուղթ, որը նախատեսում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթաց, հայտնում է USA Today-ը:
Իրաքի բանակի զինծառայողները քրդական «Փեշմեգա» աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ճեղքել ԴԱԻՇ-ի զինյալների պաշտպանությունը հարավարևմտյան Քիրքուք նահանգի Խավիջա շրջանում, հայտնում է RIA Novosti-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա՝ Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու միգրացիոն ճգնաժամի հարցեր, հայտնում է BBC-ն:
Մենք հետաքրքրված ենք ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ, այլև համատեղ ձեռնարկությունների, համատեղ պրոյեկտների ստեղծմամբ։ Մեր գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, փորձում ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել նրանց համար, որպեսզի նրանք ծանոթանան, նոր պայմաններ բանակցեն։
«Եթե մենք այստեղ իրար մեջ մրցակցում ենք, դա անխուսափելի է, եթե մենք նույն ապրանքն ենք արտադրում, ապա հենց սպառողի շահերից է, որ մրցակցություն լինի, և ավելի որակյալ ու էժան ապրանք ստանան: Ամեն դեպքում, դա լինի հայ, թե ռուս արտադրող, ինչ-որ մեկը պահանջված ապրանքն արտադրելու է: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում»:
Իրականում ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն ապահովելու է ոչ թե նոր Սահմանադրությունը, ինչպես փորձում են ներկայացնել դրա դեմ հանդես եկողները, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմադիր կուսակցությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած:
«ՀՀ-ի դիվանագիտական սխալները խրախուսում են Բաքվին ավելի համարձակ լինել շփման գծում։ Բայց պետք է նշեմ, որ ՀՀ ՊՆ-ի քայլերը, չեմ կարծում, որ ուղղված են համանախագահների միջև մրցակցություն կամ հակամարտություն բերելուն»:
Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններն այլ որակ կունենան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:
Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում էր «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում, ռադիոյում ու սոցցանցերում ու համացանցում ԶԼՄ-ների բոլոր տեսակի քննադատական ու նմանատիպ այլ հրապարակումներին»: