ԵՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների ժամանակ մենք, այսպես թե այնպես, կորուստով ենք դուրս գալիս՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ժամանակ։
Ասում է յուրաքանչյուր զարդ յուրահատուկ է, հետաքրքրական ու նորովի: Ստեղծած զարդերից առանձնացնում է Քիմ Քարդաշյանի համար ստեղծած կախազարդն ու System of a down խմբի տղաների համար պատրաստած թեւնոցները: Երկու աշխատանքն էլ «Պռեգոմեշ»-ի հետ համագործակցության արդյունքն է: Քիմի վզնոցը ստեղծել է «Պռեգոմեշ»-ը, կախազարդը` Գեւորգը:
Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է: Ըստ Gazeta.ru-ի, սա 80-ամյա դերասանի երրորդ ամուսնությունն է:
«Նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ Հայաստանի համար շահավետ է լինելու ամեն դեպքում, քանի որ դա թույլ կտա լայնացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նոր համաձայնագիրը Հայաստանի մոդեռնիզացիայի և բարեփոխումների ճանապարհային քարտեզը կդառնա»։
Ռուսաստանը չի ընդունի ամերիկյան կողմի «պլան Բ»ն՝ Սիրիայի հարցով առաջարկությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին վաճառելու մասին հայտարարությունը հայտնվել է eBay ինտերնետ-աճուրդում, հայտնում է Foreign Policy-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տանը Ռեյ Չառլզի ելույթին, հայտնում է BBC-ն:
Առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը հայտնել է, որ շինությունը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական կառույց: «Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին բնակեցված է եղել հայերով: Դու կարող ես ամեն անկյունից զգալ պատմության շունչը»,- ասել է նա:
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին նախազգուշացրել է Իրանի պահպանողականներին, որպեսզի զերծ մնան տարբեր մեխանիզմներ կիրառելուց, ինչը կօգնի հաղթանակել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Trend-ը:
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ հանդիպումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնում է contact.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքին, 2015թ. կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալն Ադրբեջանում:
Կանադայի դաշնային դատարանը վճռել է, որ երկրի բնակիչները, ովքեր կարիք ունեն բժշկական մարիխուանայի, ունեն այն աճեցնելու սահմանադրական իրավունք, հայտնում է The Guardian-ը:
«Սուրբ ծննդից 2 օր առաջ, առանց հանրայնացնելու, Ռուսաստանը Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին մեծ համաձայնագիր ստորագրեց»,- Forbes-ի համար գրված հոդվածում նշել է ԱՄՙՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալ, Բահրեյնում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ադամ Էրելին:
«Մենք նման խնդիր չունենք, մեր որդեգրած սկզբունքներից մենք այն կողմ չենք գնալու, ով համահունչ է համարում իր գործունեության հետ մեր գործունեությունը, բնականաբար, շարունակում է աշխատանքները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը հրապարակել է վճիռը Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործի առնչությամբ: Միակ կասկածյալը՝ Մուրադ Նազարյանը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» աջակցության համար անհրաժեշտ կլինի 15-30 հազար զինվոր: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ի Սենատի առաջ ունեցած իր ելույթում, հայտնում է ABC-ն:
Լուրջ հետաքրքրություններ Հայաստանը մյուս անդամների հետ գրեթե չունի, Բելառուսն ու Ղազախստանը նույնպես չունեն, Ռուսաստանն ու Ղազախստանը մի փոքր այլ են, և այլն: Այսինքն՝ ԵՏՄ-ն կապի միջոց է, իսկ կառուցվածքով Եվրամիության նման չէ, որովհետև գործընկերներից մեկը մեծացնում է իր ռազմական, տնտեսական միջոցները, իսկ մյուսները՝ ոչ: ԵՏՄ-ի մասին ընդհանուր խոսելն անիմաստ է, իսկ եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից ենք նայում, ապա քաղաքական համագործակցություն է:
Սիրիայի զինադադարը պարտադիր չի լինի Թուրքիայի համար, եթե առաջանա երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր Քյոլնում:
Մարտի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը կայցելի Ադրբեջան, հայտնում է Turan-ը:
«Ամբողջ աշխարհն է խոսում Ադբեջանի` նավթը զենքի վերածելու քաղաքականության մասին: Առնվազն ծիծաղելի է, որ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին մեղադրել: Դա այն դեպքում, երբ նա հենց նույն Ռուսաստանից բավական մեծ քանակով զենք է ձեռք բերել: Ի դեպ ոչ միայն Ռուսաստանից»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Բրյուսելում այսօր կանցկացվի Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների նիստ: Նրանք պետք է քննարկեն Ավստրիայի ու բալկանյան երկրների առաջարկությունների պլանը միգրացիան ճգնաժամի կարգավորման մասին, հայտնում է Euronews-ը:
«Եղել են դեպքեր, որ օրենքների հետ կապված մենք համագործակցել են նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ Զարուհի Փոստանջյանի, կամ մյուսների հետ»:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք:
«Երևի ժամանակն է, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի պրոբլեմներին: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի ես կարողանամ հասկանալ՝ ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո մամլո ասուլիսով շատ հստակ ամեն հարց կկատարվի»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կներկայացվի Եվրախորհրդարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքով «Հայկյան» հատուկ մրցանակ ստանալուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Մինչև 2017 թվականի ապրիլը Հայաստանի իշխանությունները պետք է զեկույց ներկայացնեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են զեկույցում առկա 18 հանձնարարականները իրականացնելու ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը իր հերթին 2017 թվականի երկրորդ կեսին զեկույց կներկայացնի, որտեղ գնահատականներ կտրվեն այդ քայլերի արդյունավետության վերաբերյալ:
«Կբերվի հստակ ռազմավարություն: Մենք կարծում ենք, որ պետք է վերանայվեն բաժանումները` մարզերի հետ կապված, ճիշտ սահմաններ պետք է ունենանք, անցում պետք է կատարվի, և այդ անցումը կամաց-կամաց կատարվում է: Նոր ձևով ձևավորել ավագանիները, համայնքները, և այլն: Սրանց մասին է խոսքը: Երևանում ընտրվում է ավագանի, որից ձևավորվում է քաղաքապետարանը, իսկ վարչական տարածքների ղեկավարները նշանակվում են: Ես կարծում եմ, որ 950 համայնքը փոքր երկրի համար շատ է, պետք է համայնքների քանակը կրճատվի»:
Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել մասնակի չեղյալ հայտարարել հայտնի կուբացի այլախոհների՝ «Սև գարուն» միավորման ներկայացուցիչների՝ երկրից դուրս գալու արգելքը, հայտնում է BBC-ն: