
ԴԱԻՇ-ը կանանցից բաղկացած գումարտակ է ձևավորում սիրիական Էլ-Խասակեում

ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծայրահեղական ստորաբաժանումներից մեկի ղեկավար է նշանակել կին հրամանատարի: Ինչպես հայտնում է AlArabi-ն, կին ահաբեկիչը, ով հայտնի է որպես Նադա ալ-Կատանի, Սիրիայի հյուսիս-արևելքում հատուկ զորամիավորում է ղեկավարելու:
ԴԱԻՇ-ի՝ կանանցից բաղկացած ստորաբաժանման մասին քիչ բան է հայտնի: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ ալ-Կատանին միացել է ու իր հավատարմությունը հայտնել ծայրահեղականներին 2013թ.:
Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է Սիրիայի ու Իրաքի ռազմական գործողություններին ու կանանց է ներգրավել ահաբեկչական խմբավորման շարքեր: