Բաժիններ՝

Սիրիայում պահպանվում է զինադադարի ռեժիմը. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում ընդհանուր առմամբ պահպանվում է զինադադարի ռեժիմը, չնայած մի շարք դեպքերին, հայտնում է Reuters-ը:

«Մեծ հաշվով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է, չնայած այն բանին, որ մենք գրանցել ենք մի քանի դեպք»,- ասել է նա մինչ Սիրիայի աջակցության խմբի նիստն սկսվելը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայի հարցով աշխատանքային խումբը փորձում է համոզվել, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է շարունակվել:
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը Սիրիայում կրակի դադարեցման հարցով լավագույն շանսն է երկրում բռնության մակարդակը նվազեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29