
Նախատեսվում է Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Շուտով կանցկացվի Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում:
Այդ հանդիպումներին կքննարկվեն համաձայնագրերի իրականացման հարցը, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Այս մասին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյին Ջաբիրի Անսարին:
Նա նշել է, որ մեծ նշանակություն է տրվում առևտրային ու տնտեսական ոլորտներում համագործակցությանը, հայտնում է APA գործակալությունը:
«Իլհամ Ալիևի այցը Թեհրան զգալիորեն ազդել է երկու բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման վրա»,- հայտարարել է Անսարին: