Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում 20 երկիր զորավարժություններ է անցկացնում

Սաուդյան Արաբիայի հյուսիսում 20 երկրի զինված ուժեր անցկացբում են լայնածավալ զորավարժություններ, հայտնում է BBC-ն:

Զորավարժություններին մասնակցում են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Բահրեյնի, Սենեգալի, Սուդանի, Քուվեյթի, Մալդիվյան կղզիների, Եգիպտոսի, Քաթարի, Օմանի, Ջիբութիի, Կոմորյան կղզիների, Թունիսի, Չադի, Պակիստանի, Մարոկկոյի ու Մավրիտանիայի զինվորականները:

Զորավարժություններին մասնակցում են այդ երկրների ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը:

Էր-Ռիադը հայտարարել է, թե զորավարժությունների նպատակն է զորքերը նախապատրաստելը «ահաբեկչական խմբավորումների» կողմից սպառնալիքի ֆոնին:
Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, արդեն ավիահարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ին: Երկիրը նաև ռազմական արշավ է անցկացնում Եմենում հուսիթների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29