ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն կհասցնի Սիրիայի ավելի քան 150 հազար բնակչի
ՄԱԿ-ը մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ օգնություն կհասցնի պաշարված սիրիական քաղաքների 154 հազար բնակչի: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական կոորդինատոր Յակունա ալ-Հիլլոն, տեղեկացնում է korrespondent.net-ը:
ՄԱԿ-ը հույս ունի, որ այսօր մարդասիրական օգնություն տեղ կհասցնի Մուադամիա, չորեքշաբի՝ Զաբադանի, Կեֆրայա, Ֆուա ու Մադայա, իսկ ուրբաթ՝ Կաֆր-Բատնու:
ՄԱԿ-ը, սպասելով սիրիական հակամարտության բոլոր կողմերի համաձայնությանը, հայտարարում է 1,7 մլն սիրիացու մարդասիրական օգնություն հասցնելու պատրաստակամության մասին, որոնք բնակվում են դժվար հասանելի վայրերում:
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ մոտ 500 հազար մարդ Սիրիայում բնակվում է պաշարված քաղաքներում, ևս 4,6 մլն սիրիացի գտնվում է մարդասիրական կազմակերպությունների համար դժվար հասանելի գոտիներում:
«Սա լավագույն հնարավորությունն է, որ առաջացել է սիրիացի ժողովրդի համար վերջին 5 տարում խաղաղության ու կայունության կորստից հետո»,- ասել է Ալ Հիլլոն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը խնդիրների է բախվել՝ կապված Դեր Զոր մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Ինքնաթիռից նետված սննդամթերքի 21 արկղերից 4-ը վնասվել էին, 7-ը՝ ընկել ոչ ոքի կողմից չվերահսկվող շրջաններ, իսկ 10 արկղի ճակատագիրն անհայտ է: