
«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք մատուցվեց Քըրք Քրքորյանի հիշատակին

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել «Metro-Goldwyn-Mayer»-ի հիմնադիր հանգուցյալ Քըրք Քրքորյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր հեռացել են կյանքից նախորդ տարի: 2016 թվականի ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, դերասան և օսկարակիր Լուիս Գոսեթը ներկայացրեց տեսանյութ, որտեղ նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր երբևէ կապված են եղել կինոյի, կինոակադեմիայի հետ և հեռացել են կյանքից 2015 թվականին:
Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» հիթով: