
Անգելա Մերկելը ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում տեսնում է երեք հիմնարար սկզբունքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր հաջողություն է համարում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ընդգծվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի սպառնալիքի չկիրառման: Կանցլերը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալն ամենահրատապ հարցն է: «Մենք այդ հիմնարար սկզբունքները չպետք է փոխենք, այլ պետք է ամեն բան անենք, որ ավելի շատ արյուն չթափվի, մարդիկ իրենց կյանքը չկորցնեն: Այդ ուղղությամբ ջանքերն ամենահրատապն են, որպեսզի կարողանանք տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և, իհարկե, հետագա լուծումներ գտնել»,-ասել է Մերկելը: