
Սիրիայում ոչնչացվել է կառավարական զորքերի զինյալի սիրտը կերած տխրահռչակ ահաբեկիչը

Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տխրահռչակ զինյալ Աբուդ Սաքարը, ով հայտնի էր դարձել Սիրիայի կառավարական բանակի զինծառայողի սիրտը ուտելով, հայտնում է The Daily Mail-ը:
Աբու Սաքարի ավտոշարասյունը դարանի մեջ էր հայտնվել Լաթաքիա նահանգում ու գնդակահարվել: Հստակ հայտնի չէ, թե ով է ոչնչացրել իսլամիստների ավտոշարասյունը՝ կառավարական զորքերի զինյալնե՞րը, թե՞ մրցակից խմբավորումների անդամները:
Աբու Սաքարը Սիրիայի քաղաքացիական մարտերին մասնակցում էր Սիրիայի ազատ բանակի Ֆարուկի բրիգադի կազմում, որը կռվում էր Հոմս քաղաքում: Նա ստեղծել էր իր սեփական ջոկատն ու իրեն հայտարարել էր չափավոր ընդդիմադիր:
2013-ին Սաքարը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ սպանված զինծառայողի մարմնից դուրս բերեց նրա սիրտն ու լյարդը և կերավ տեսախցիկի առաջ՝ ասելով. «Երդվում եմ Ալլահի առաջ, մենք կուտենք ձեր սիրտն ու ձեր լյարդը, դուք շուն Ասադի զինվորներն եք»:
Տեսանյութը վրդովմունքի մեծ ալիք էր առաջացրել ինչպես Սիրիայում, այնպես էլ Արևմուտքում, այդ թվում՝ զինված ընդդիմության ներկայացուցիչների շրջանում, ովքեր նրան անվանում էին «մարդակեր ապստամբ»: