
Ջեյմս Ուորլիքը՝ Նալբանդյանի և Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report կայքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է արել կողմերին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի սկսվի աշխատանքը համընդգրկուն խաղաղ համաձայնագրի վրա, իսկ դրա համար հարկավոր է «քաղաքական կամք»:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ: