Բաժիններ՝

Էրդողանը Ռուսաստանին «Ղարաբաղյան հակամարտության կողմ» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ նա Լեռնային Ղարաբաղում «հակամարտության կողմ» է հանդիսանում, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային Լեռնային Ղարաբաղում լարվածություն առաջացման մեջ:
«Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կողմ է հանդիսանում: Իրականում, կողմը Ռուսաստանն է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով այսօր Անկարայում:

Ընդ որում՝ նա պնդել է, որ Ռուսաստանը «հակամարտության կողմ է եղել Վրաստանում, Ուկրաինայում, իսկ հիմա հակամարտության կողմ է նաև Սիրիայում»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Էրդողանը կարծում է, որ Հայաստանը պետք է անի նույն քայլերը, ինչ Ադրբեջանը, որը հայտարարել է կրակի դադարեցման մասին:

«Եթե դա չարվի, ապա մեղքը կընկնի Հայաստանի վրա»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս