«Տորոնտո» ֆրեգատը Սև ծով է մուտք գործել սեպտեմբերի 6-ին:
Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ Ժակ Ռեմիլյեի խոսքերով՝ Արցախ կատարած իր յուրաքանչյուր այցի ժամանակ նրան զարմացնում են կատարված փոփոխությունները: Նախկին պատգամավորը նաև ընդգծել է, որ իր համար մեծ նշանակություն ունի խնդրի խաղաղ կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչումը։
Երկուսուկեսամսյա ընդմիջումից հետո՝ վաղը, տեղի է ունենալու խորհրդարանական քառյակի հերթական հավաքը: Այս հավաքը քառյակի և նրա հետագա գործունեության համար կարող է ճակատագրական լինել:
Սոչիի հանդիպման մասին ամերիկյան արձագանքը խոսում էր Արցախյան հարցին ներկայացրած առաջնային կարեւորության մասին: «Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա ոչ մի ձեւով չի թուլացնում ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար: Մեր նպատակն է Եւրոպան ամբողջական, ազատ եւ խաղաղ տեսնել»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ հարցադրում կատարեց՝ ասելով՝ «Նախ հասկանանք ի՞նչ է բարեփոխումը, ի՞նչն ենք բարեփոխում», որին ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Բարեփոխում ենք դատական համակարգը, բարեփոխում ենք իշխանության տարբեր թևերի հավասարակշռության խնդիրը, բարեփոխում ենք, որ մարդակենտրոն Սահմանադրություն լինի: Այս 3 հիմնական խնդիրներն ենք մենք բարեփոխում»:
Բանակցություններն ընթանում են բնական հունով և կարծում եմ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն, իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը:
Դեռ երեք տարի առաջ Ուկրաինան Ռուսաստանից տարեկան գնում էր գրեթե 40 միլիարդ խորանարդ մետր
Պորոշենկոն ընդգծել է, որ Մարիուպոլն ուկրաինական տարածք է, և իրենք ոչ մեկին չեն զիջի այն:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծը հասարակական կազմակերպությունների հետ չի քննարկվել:
ԱԺ այս նստաշպրջանում ընդունած 136 օրենքներից միայն 7-ն է եղել խորհրդարանի նախաձեռնությանը:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն սեպտեմբերի 7-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նորվեգիայից ու Իտալիայից զենք մատակարարելու մասին:
Այս մասին Բաքվում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը:
Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Միայն ԱՄՆ-ն է ունակ համախմբել ՆԱՏՕ-ին:
Այս մասին հայտնում է իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը:
«Էսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որ գոհ ըլնի գործող Սահմանադրությունից: Դուրս եկեք փողոց, ցանկացածին հարցրեք, կասի` էս երկիրը երկիր չի»,- ասաց Մանվել Բադեյանը:
Այսօր ԱԺ նիստում ծիծաղաշարժ դեպք գրանցվեց «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որը բորբոքել էր ոչ իշխանական պատգամավորների կրքերը:
Դա վերջին շրջանում եկեղեցում անցկացված հինգերորդ պատարագն է:
Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն:
Ասանժի խոսքերով՝ Թուրքիայում ներկայումս արգելափակված է ավելի քան 51.000 կայք, և բացի այդ, կառավարության կոռումպացվածության մասին արտահայտվող մարդկանց լռեցնելու համար արգելափակվել են YouTube-ն ու Twitter-ը:
Դա կլինի ոչ միայն Ղազախստան, այլև ընդհանրապես ողջ Կենտրոնական Ասիա Ռոուհանիի առաջին այցը:
Հետագա խորհրդակցությունների համար մոտ ժամանակներս Երևան և Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մաքսային միությունը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ 2015 թ. հունվարի 1-ին: Նշանակում է` Մաքսային միություն, որպես այդպիսին, այլևս չկա, կա Եվրասիական տնտեսական միություն, որին Հայաստանն անդամակցում է լիիրավ անդամի կարգավիճակով: Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր երկրից պարիտետային հիմքերով պիտի ներկայացված լինեն երեքական նախարարներ, բայց քանի որ բուն գործընթացը սկսվելու է 2016 թ., անիմաստ է Հայաստանի ներգրավումը մինչև 2016 թ.: Սա հարց է, որ բարձրացրել են ինչ-որ մարդիկ, երևի Ղազախստանը, բայց լուծումը հետևյալն է` ոչ, Հայաստանը լիիրավ մասնակցելու է հենց առաջին օրվանից»,- նշեց Մանվել Բադեյանը:
Եզդի համայնքը դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ աջակցություն ստանալու ակնկալիքով: Այս մասին այսօր ԱԺ նիստում տեղեկացրեց, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ բանակցություններն այդ միության հետ ընթանում են բնական հունով. «Շատ շուտով բանակցությունների արդյունքները կլինեն: Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ միասին։Այն խոչընդոտ չի կարող լինել»։
Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով կուսակցության խորհրդի անդամներին, կարևորել էր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստերին՝ այն համեմատելով խրամատում զինվորի ծառայության հետ:
«Չեք ամաչո՞ւմ դուք, ձեր էս արարամունքից չեք ամաչո՞ւմ: Ես ամաչում եմ ձեր փոխարեն»,- ամոթանք տվեց Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) և ինքը հարցրեց. «Իրավունք չունե՞մ գնամ: Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է և տեղում պետք է լինել»: