Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները քննարկել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930