Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարարն իրեն մեղավոր չի ճանաչել յուրացման մեջ

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար և բանակի գեներալ Պավել Պոպովը իրեն մեղավոր չի ճանաչել «Պատրիոտ» զբոսայգուց միջոցների յուրացման, ինչպես նաև կաշառակերության և այլ հանցագործությունների մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է 235-րդ կայազորի ռազմական դատարանի նիստում՝ մեղադրող կողմի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի որևէ կետով»,- պարբերկանին հայտնել է մեղադրյալի փաստաբան Դենիս Սագաչը։

Ավելի վաղ դատարանը փակել էր դատավարությունը պետական ​​մեղադրողի խնդրանքով. վերջինս հայտարարել էր, որ նյութերը «ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ են պարունակում»։

Քննիչների տվյալներով՝ 2022-2024 թվականներին Պոպովը, Նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովը և «Պատրիոտ» զբոսայգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը գիտակցաբար կեղծ տեղեկություններ են տրամադրել զբոսայգում ավարտված շինարարական աշխատանքների մասին և 28,5 միլիոն ռուբլի յուրացրել։ Այդ միջոցները, ենթադրաբար, օգտագործվել են Կրասնոգորսկի «Զվեզդա» այգեգործական համայնքում գեներալի համար ամառանոց կառուցելու համար։

Քննիչները կարծում են նաև, որ 2014-2024 թվականներին Պավել Պոպովը «Бамстройпуть» ԲԲԸ-ի գործադիր տնօրենից 45 միլիոն ռուբլի կաշառք է ստացել՝ Ֆրունզենսկայա առափնյա գոտու բնակարանի և Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայի անվճար օգտագործման տեսքով։ Ըստ փաստաթղթերի՝ դրա դիմաց նա շինարարական աշխատանքների ընթացքում ընդհանուր հովանավորություն է խոստացել։

Ըստ քրեական գործի՝ 2020-2024 թվականներին Պոպովը շինծու կերպով մի քանի մարդու է աշխատանքի վերցրել «Պատրիոտ» այգում, որոնց թվում՝ իր հարսին՝ Ակսինյա Պերեբաևային։ Աշխատակիցները, ենթադրաբար, ստացել են աշխատավարձ, բայց իրականում չեն կատարել իրենց աշխատանքը։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 8 միլիոն ռուբլի։

Գեներալի տան խուզարկության ժամանակ ռազմական քննիչներն առգրավել են հրազեն և զինամթերք, որոնք, ենթադրաբար, անօրինական կերպով են պահվել։ Դատարանը առգրավել է Պավել Պոպովի ավելի քան 100 միլիոն ռուբլի արժողությամբ գույքը։ «Պատրիոտ» պարկի նախկին տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը և Պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը, որոնք մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են համպատասխանաբար հինգ և վեց տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930