Բաժիններ՝

Առաջիկա 5 տարում Ուկրաինան վերջ կդնի ՌԴ-ից ունեցած գազային կախվածությանը. Յացենյուկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա հինգ տարում կարող է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումներն ու վերացնել ռուսական գազի ներկրումից ունեցած կախվածությունը:

Յացենյուկը հիշեցրել է, որ նախկինում իրենք տարեկան 25 միլիարդ խորանարդ մետր գազ էին ներկրում Ռուսաստանից, մինչդեռ այժմ արդեն իսկ սկսել են 15 միլիարդ խորանարդ մետր գազ գնել ԵՄ-ում՝ Լեհաստանի, Հունգարիայի ու Սլովակիայի միջոցով: Դեռ երեք տարի առաջ Ուկրաինան Ռուսաստանից տարեկան գնում էր գրեթե 40 միլիարդ խորանարդ մետր:

Յացենյուկի խոսքերով՝ հիմնական ռևերսային երթուղին գործարկվել է ոչ վաղ անցյալում. խոսքը գնում է Սլովակիայից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ներկրելու մասին, ինչը կօգնի հաղթահարել ձմեռը. «Ուկրաինային դեռ չի բավականացնում ևս 5 միլիարդ խորանարդ մետր գազ: Հեշտ չի լինելու: Տաք չի լինելու, սակայն անմիջապես զգուշացնում եմ, որ չենք սառչելու:

Մինչև հաղթանակը դեռ շատ կա: Հաղթանակը կլինի այն, որ մենք ընդհանրապես դադարենք գնել ռուսական գազ: Դա ոչ մեկ, ոչ էլ երկու տարի է: Առաջիկա հինգ տարում մենք կարող ենք ասել, որ Ուկրաինան կդիվերսիֆիկացնի գազի մատակարարումները ու կդադարի կախված լինել Ռուսաստանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս