Նրանց թվում է հայտնվել նաև «Մուսուլման-եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին:
Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:
Պորոշենկոն մասնավորապես զգուշացրել է, որ ավելի վաղ մինչև հունիսի 27-ը հայտարարված հրադադարը չի նշանակում, թե ուկրաինացի զինծառայողներին արգելվել է կրակել ի պատասխան:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Այս մասին նշված է Կանադայի կառավարության մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Իլհամ Ալիևի իշխանությունը ներկայիս պայմաններում գտնվում է կոշտ ճնշման տակ, ընդ որում` թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս:
Պուտինը համոզվածություն է հայտնել, որ Պորոշենկոյի հայտարարած խաղաղության պլանը չպետք է կրի աշխարհազորայիններին ուղղված վերջնագրի բնույթ
Կոլերովը ներկայացրել է ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումները: Ինչո՞ւ Կոլերովը որոշեց նախաձեռնել ղարաբաղյան հարցի լուծումը: Խաղաղասիրական հայացքների՞ց ելնելով, թե՞ դրանով նա հերթական անգամ ուղերձներ է հղում կողմերին:
Հայաստանը և Ադրբեջանը 2001 թ. անդամակցել են Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հիմնական իրադարձություններից շուրջ 7-8 տարի անց՝ ստանձնելով երկուստեք պարտավորություններ՝ աջակցելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության, երկրի ժողովրդավարացման, օրենքի գերակայության, ուղղությամբ:
Մայիսի 29-ի Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամկետ խնդրեց մինչև հունիսի 15-ը, Ղազախստանի նախագահն առաջ քաշեց Ղարաբաղի խնդիրն ու նշեց մինչև ամսվա վերջ, իսկ գագաթաժողովի որոշման մեջ ժամկետը մինչև հուլիսի 1-ն է:
Ազգային ժողովի արտահերթ նիստում օրակարգը սպառելուց և կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո քիչ առաջ մեկնարկեց ԱԺ երկրորդ արտահերթ նիստը: Գրանցվել են 68 պատգամավորներ: Ոչ իշխանական ուժերը բացակայում են:
«Ծաղկաձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս տունն է, ինչպես և ձերը: Քննարկում էինք սովորական հարցեր, եթե հրապարակվելու լիներ, նաև ձեզ կասեինք»
ԱԺ քաղաքական մեծամասնությունը խոսում է բացարձակ ուժի դիրքերից, խախտում է օրենքները, հռետորիկան է ագրեսիվ դարձել, որին ընդդիմադիրները, թեև չուզենալով, պատասխանում են:
«Ես կարծում եմ մենք իրավունք կունենանք դիմելու Սահմանադրական դատարան՝ և՛ կուտակայինի վերաբերյալ օրենքի, և՛ ԱԺ կանոնակարգի խախտումների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ սա դեռ միայն իրենց խմբակցության դիրքորոշումն է, որը քննարկվելու է քառյակի մյուս ուժերի հետ:
«Ինչ ցանել են, այն էլ կհնձեն: Այսինքն՝ սրա հետևանքները իրենք շատ արագ կտեսնեն: Չի կարելի անարգել ժողովրդավարության սկզբունքները: Մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան եթե գնային համագործակցության ուղիով»,- ասաց Զուրաբյանը:
«Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը»,- նշված է հայտարարությունում:
Այսօր «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի ընդունումից հետո բոլորը հասկացան, որ նոր կառավարությունը պարզապես ժամանակ էր շահում։
Օրվա առաջին կեսից հետո ԱԺ արտահերթ նիստում օրինագծերի քննարկումներն ընթանում են «արագացված կարգով»: Ոչ իշխանական ուժերի բացակայությամբ զեկուցողներն արագ ներկայացնում են նախագծերը: Հարցեր գրեթե չեն հնչում: Կարիք չի լինում նաև եզրափակիչ ելույթների: Այս արագությամբ, ըստ ամենայնի, ԱԺ-ն կհասցնի այսօր քննարկել օրակարգում մնացած բոլոր օրինագծերը:
«12 կետանոց հայտարարության առաջին կետը ասում է՝ վերացնել պարտադիր կուտակային համակարգը, այս փոփոխությամբ պարտադիր բաղադրիչը ոչ միայն չի վերացվում, այլ այս նոր բերված օրենքի նախագծով արձանագրված է առնվազն մի 50 տեղ, որտեղ խոսվում է պարտադիրի մասին: Նշանակում է, որ նոր բերված օրենքը բացարձակապես չի համապատասխանում մեր պատկերացումներին, մեր պատկերացումներն ու օրենքի նախագիծը հակադիր են»,- ասում է Արամ Մանուկյանը:
Մարգվելաշվիլին այդ մասին բարձրաձայնել է երեկ երեկոյան` վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցը:
2010 թվականին սկիզբ առած ռուս-ադրբեջանական ֆորումը հատուկ տեղ է զբաղեցրել երկու երկրների կյանքում, ապացուցել է իր կայացած ու արդյունավետ լինելը:
Լռությունդ կոտրվում է ու զարմանքդ բեկվում, երբ կուտակային կենսաթոշակային օրենքի նախագիծի քննարկման շրջանակներում խորհրդարանի ամբիոնից լսում ես Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության ղեկավարի՝ Վահրամ Բաղդասարյանի «անկեղծության պոռթկումը»
Այս մասին նշված է երեկ երեկոյան Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հանձնարարել է հետաքննություն սկսել սահմանապահ ու հետևակային զորամասերի 59 սպայի նկատմամբ, որոնք պետք է կանգնեն դատարանի առջև:
Դեռ բացակայում է գլխավոր տարրը` բանակցություններ սկսելու առաջարկը:
«Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, որ Սպարտակ Մելիքյանի կողքը նստած Մուրադ Մուրադյանը և Արթուր Գևորգյանի կողքը նստած Արման Սահակյանը քվեարկել են: Պատկերը կարող եմ տրամադրել»,- ասաց Շարմազանովը՝ հայտարարելով, որ Մուրադ Մուրադյանը և Արման Սահակյանը չեն քվեարկել:
Իսրայելը հանդիսացավ քրդական նավթի առաջին գնորդը:
Ռուսական կողմի տվյալներով` «Դոլժանսկի» սահմանային անցակետի հրետակոծման հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի մաքսային ծառայության մեկ աշխատակից: