Կուտակայինի դեմ պայքարը կշարունակվի ժողովրդի հետ միասին. Քառյակը հայտարարություն է տարածել

Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են ճանաչում և շարունակելու պայքարել դրա դեմ ժողովրդի հետ միասին: Քառյակի համատեղ հայտարարությունն այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԲՀԿ խբակցության քատուղար Նաիրիա Զոհրաբյանը: Ըստ հայտարարության՝ ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով կուսակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները, ոչ իշխանական ուժերը փորձեցին կասեցնել ոչ մեծամասնության անօրինական գործողությունները, որպեսզի թույլ չտան մի շարք վիճահարույց օրինագծերի ընդունումը, այդ թվում՝ կուտակային օրենքների փաթեթը:

«Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը»,- նշված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30